Последние новости

Խնածախից ադրբեջանցիները վաղ առավոտյան անասուններ են տարել

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում ադրբեջանցիներն ասելով, թե հայկական հողում արածող անասունները հատել են սահմանը, վերցրել են հայ հովվի երեք կենդանիներին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նա ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ 6։30-ի սահմաններում. Խնածախի բնակիչը զանգել ու համայնքի ղեկավարին տեղեկացրել է, որ անասուններին դաշտ տանելուց ստիպված է եղել դրանք թողնել ադրբեջանցիներին։

«Անասունները դաշտ տանելուց՝ պոստի մոտով են անցնում, որը գյուղին շատ է մոտ։ Անասուններից երեքը ադրբեջանցիները վերցրել են՝ ասելով, որ դրանք մտել են իրենց տարածք։ Արագ զանգահարել եմ կորպուսի հրամանատարին, տեղյակ ենք պահել ռուս խաղաղապահներին ու երեք ժամվա ընթացքում հարցը լուծվել է , կենդանիներին հետ են տվել»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ հովիվը որդու հետ է բարձրացել դաշտեր։

«Ադրբեջանցիները մեր հովվի նկատմամբ ոչինչ չեն ասել։ Հեր ու տղա են եղել։ Երեխան գնացել է հորը օգնելու, անասունն էլ էդ պահին անցնելուց են եղել, էդ պահին կարողա մի 5-10 մետր անցած լինեն, իրենք առիթից օգտվել են տարել են կենդանիներին, բայց բանակցությունների արդյունքում հետ են տվել»,- ասաց նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ