«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ անկախ այս սահմանային լարվածության բուն նպատակներից, դրդապատճառներից, անխուսափելիորեն աճում են, ինչը հղի է անդառնալի հետևանքներով: Այսպիսի հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» դաշինքը, անդրադառնալով վերջին օրերին Երասխի սահմանին տիրող իրավիճակին։
«Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի բավարարվել պատերազմում և պատերազմից հետո կորզած զիջումներով, այլ օգտվելով Հայաստանի իշխանությունների անարժանապատիվ կեցվածքից, ապիկարությունից, իրադրությունը սխալ գնահատելու որակներից, առաջ է քաշել նոր կապիտուլյացիոն օրակարգ»,–ասվում է դաշինքի հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Դաշինքը նշում է, որիշխանությունների՝ մեր հասարակությանը խոստացված անարժանապատիվ խաղաղությունը ոչ միայն մեր երկրին կայունություն, անվտանգություն և իրական անդորր չի բերել, այլև էապես մեծացրել է նոր ագրեսիայի հավանանականությունն ու մեր անվտանգությանը սպառնացող վտանգները, կյանքի է կոչվում «ներսում մուրճ, դրսում՝ սկուտեղ» քաղաքականությունը:
«Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար: Նման դեպքերը կրելու են շարունակական բնույթ և ախտահարելու են ինչպես հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, այնպես էլ Արցախի կտրտած բնագծերը»,–ասվում է հայտարարության մեջ:
«Պատիվ ունեմ»–ի համոզմամբ` գործող իշխանությունն այս խնդիրները միայն խորացնելու է ու ներքաշի բոլորիս հերթական վտանգավոր ոլորապտույտի մեջ՝ հղի նոր տարածքային և մարդկային կորուստներով, ընդհուպ մինչև Հայաստանի պետականության վերջնական կործանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".