Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ․ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉԴ ՎԵՐՑՐՈՒ ՈՒ ԱՐԻ, ԱՍԵՄ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԻՔ
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հ1-ի եթերում, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, իշխող քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրություններին առաջադրված Գագիկ Մելքոնյանը խոսում է բանակի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու անթույլատրելության մասին։
Սա այն նույն զինվորականն է, որ 2008-ի ընտրական գործընթացների ժամանակ ՊՆ փոխնախարար էր ու միացավ քաղաքական գործընթացներին։
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային բախումներով փորձում է պատերազմ վերսկսել, ապա հերքում լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը։
Մեղադրում ՌԴ-ին նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթների չկատարման, ՀԱՊԿ անգործության համար, ապա նշում, որ Հայաստանը պատրաստ է պատերազմին, որովհետև իր կողքին ՌԴ-ն է։
Վերջին պատերազմից, դրա մասնակիցներից խոսում է մի մարդ, ով ողջ պատերազմին թիկունքում «Հաղթում ենք» ոճի մեջ հայտարարություններ էր անում, ամեն օր հայտարարում մի քանի հարյուր ադրբեջանցիների ոչնչացման, «գետաշենների, շահումյանների» ազատագրման տեղեկատվական գծի մեջ հայտարարություններ հնչեցնում՝ պարզ ասած կեղծիքի տարածմամբ էր զբաղված։
Հանրությանն էլ ուզում է ապացուցել, որ իրենց դեպքում կապիտուլյանտ բնորոշումը ճիշտ չէ, որովհետև ՀՀ-ն չենք կորցրել, մեզ չեն թելադրում, թե ինչ անենք և ոնց անենք։
Այսինքն՝ Արցախի 75%-ի կորուստը իրենց համար էական չէ, նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթով չնախատեսված բնակավայրերի հանձնումը օրինաչափ էր։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ տարածքի Խոզնավար-Սոթք հատվածում ադրբեջանցիները մինչև 3.5 կմ ներթափանցում են ապահովել՝ օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքը։
Սրանց համար մարդկային զոհերը զրո արժեք ունեն։
Մի բան էլ. ասում է՝ դե թող ընդդիմությունը գա ասի, թե ոնց անենք, որտեղից սկսենք։ Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք։
Այսքանով, իհարկե, Մելքոնյանի աբսուրդային մեկնաբանությունները չեն ավարտում։ Սա Սյունիքում տեղի ունեցող ձերբակալությունները հիմնավորում է նրանով, թե իբր Սյունիքը փորձել է անկախանալ Հայաստանից, իսկ իրենք կանխել են։
Մի խոսքով, ուրախ ժամանց եմ մաղթում նրանց, ովքեր նայելու են հարցազրույցը, իսկ մի բանում պետք է շնորհակալ լինենք Գագիկ Մելքոնյանին, որ նման հարցազրույցներով, իրենցից անկախ, ներկայացնում են իշխանության ու նրա ներկայացուցիչների իրական դեմքը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.
-
2024-05-11 14:24
Представители омбудсмена Армении выехали в отделения полиции, чтобы навестить подвергнутых приводу граждан и на месте ознакомиться с тем, как обеспечиваются их прав.
-
2024-05-11 14:20
Николу придется ответить за сдачу земель, на которых лежит кровью наших парней. Об этом в беседе с журналистами 11 мая заявила мать пропавшего без вести военнослужащего Гоар Давтян, которая также присоединилась к мирной акции неповиновения и закрыла мост Победы в Ереване, передает NEWS.am.
-
2024-05-11 14:15
Задержанного в России лидера партии "Альянс" и бывшего депутата Тиграна Уриханяна уже отпустили, сообщает газета "Грапарак", передает Sputnik Армения. Ранее блогер Вардан Гукасян (более известный как "Дог") утром сообщил, что Уриханяна задержали в России по просьбе армянской стороны.