Последние новости

Իտալիան օգոստոսի 9-ից բացում է սահմանը Հայաստանի քաղաքացիների համար

Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «TLS CONTACT» վիզաների դիմում-հայտի կենտրոնը:

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերից՝ ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։

2021թ մայիսի 24-ից օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր անձ, ցանկացած տրանսպորտային միջոց նստելիս, նախքան Իտալիայի տարածք մուտք գործելը, պարտավոր է թվային ֆորմատով (digital format) լրացնել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ կատարելով հետևյալ քայլերըայցելել https://app.euplf.eu/#/ ինտերնետային էջ, հետևել հրահանգներին՝ Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը գտնելու համար, ընտրել «Իտալիա»-ն՝ որպես այցելության երկիր, գրանցվել էջում՝ ստեղծելով անձնական օգտահաշիվ՝ օգտագործողի անունով և գաղտնաբառով (անհրաժեշտ է անել միայն առաջին անգամ), լրացնել և ուղարկել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ հետևելով հրահանգներին։

Ձևաթուղթը լրացնելուց և ուղարկելուց հետո ուղևորը գրանցման ընթացքում նշած էլ փոստին կստանա Ուղևորի տեղորոշման իր նմուշը՝ PDF ֆորմատով, ինչպես նաև QR կոդ, որը պետք է ցույց տա անմիջապես իր սմարթֆոնում (թվային ֆորմատով) ինքնաթիռ նստելու պահին, ինչպես նաև ցանկացած այլ ստուգման կետում։ Որպես այլընտրանք, ուղևորը կարող է նաև տպել ուղևորի տեղորոշման ձևաթղթի լրացված օրինակը՝ նստեցման ժամանակ ներկայացնելու համար։

Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պարտադիր կերպով պետք է լրացվի և ուղարկվի նախքան նստեցումը։ Տրանսպորտային միջոցում ձեզ հատկացված տեղի համարը նախատեսող կետը ենթակա է փոփոխության։

Ձևաթուղթը պետք է լրացվի յուրաքանչյուր չափահաս ուղևորի համար։ Անչափահասների հետ ճամփորդելիս նրանք գրանցվում են ուղեկցող չափահաս անձի ձևաթղթումում։ Անչափահասների՝ միայնակ ճամփորդելու դեպքում Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պետք է լրացվի խնամակալի կողմից՝ նախքան մեկնումը։

Թվային ձևաթղթի լրացման պահանջը փոխարինում է Նախարարների խորհրդի նախագահի 2021թ մարտի 2-ի որոշման 50-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հայտարարագրի լրացման պահանջին։ Բացառիկ դեպքերում, կամ բացառապես տեխնիկական խոչընդոտների առկայության պարագայում, հնարավոր կլինի ձևաթուղթը լրացնել թղթային տարբերակով, որը կարելի է գտնել Իտալիայի առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus / Viaggiatori բաժնում։

Իտալիայի առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus/ Viaggiatori բաժնում կարելի է գտնել դրան նվիրված հատուկ էջ՝ հրահանգներով, ինչպես նաև ուղևորի տեղորոշման ձևաթղթի հղումը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Пытается нивелировать влияние ААЦ на общество
      2024-05-09 09:22

      Последний пост премьер-министра Никола Пашиняна в соцсетях, где он изложил свое видение "национальных ценностей народа Республики Армения", поднял в стране волну обсуждений. Особенно остро армянская общественность отреагировала на ту часть публикации, в которой Пашинян, весьма вольно интерпретируя пресловутый список ценностей, приравнял Армянскую апостольскую церковь (ААЦ) к католической и евангелистской.

    • Эрдоган торопится и торопит
      2024-05-09 09:20

      Мирное соглашение между Арменией и Азербайджаном должно быть подписано как можно скорее, регион должен достичь стабильности, заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган на встрече с премьер-министром Азербайджана Али Асадовым, передает РИА Новости.

    • Источник в ОДКБ: Армения все же остается членом организации
      2024-05-09 09:18

      Организация Договора о коллективной безопасности (ОДКБ) в курсе решения Еревана об остановке финансирования, но Армения остается членом организации. Об этом сообщил ТАСС источник в ОДКБ.

    • Палата сенаторов Уругвая объявила 24 апреля «Днем памяти Геноцида армян»
      2024-05-09 09:16

      Палата сенаторов Уругвая 7 мая единогласно проголосовала за законопроект об объявлении 24 апреля ежегодно «Днем памяти Геноцида армян», который обязывает все государственные телеканалы и радио каждый год 24 апреля освещать тему Геноцида армян. Об этом NEWS.am сообщили в пресс-службе посольства Армении в Уругвае.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ