Последние новости

«ԴԱՎԵՍԿԱ»՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ

Սերժ Սարգսյանը կդիմի դատարան

Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ մտադիր է դատի տալ զրպարտության և իր պատվի դեմ ոտնձգությունների համար: Փաստաբան Ամրամ Մակինյանն արդեն պատրաստում է համապատասխան փաստաթղթերը։

Դատական հայցի պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր ձեռնարկատեր Խաչատուր Սուքիասյանի ելույթն էր, որը բովանդակում էր երրորդ նախագահի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող կանխահայտ կեղծ տեղեկություններ:

Միանգամից տեղեկացնեմ, որ պատվին ու արժանապատվությանը ուղղված հարվածների սցենարը ծրագրվել է անձամբ Փաշինյանի կողմից. Սուքիասյանը հանդես եկավ կատարողներից մեկի դերում։ Նրան էր հանձնարարվել «հարգարժան հեռուստադիտողների» հիշողության մեջ թարմացնել օտարերկրյա խաղատներում Սարգսյանի իբր տանուլ տված միլիոնների մասին հեքիաթը։ Սուքիասյանը ջանասիրաբար կատարեց իր պետի առաջադրանքը խորհրդարանի ամբիոնից։

Շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանին Փաշինյանը հանձնարարել էր հարվածել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատվին ու արժանապատվությանը։ Այդ իսկ պատճառով Շիշ բռնողը խորհրդարանի ամբիոնից նախ երկար դատողություններ էր անում այն մասին, որ պաշտպանության նախարարները, որոնց օրոք երիտասարդները փողի դիմաց ազատվել են բանակային ծառայությունից, դավաճաններ են, իսկ այնուհետ խորհրդարանի ամբիոնից դիմեց գեներալին «արա» անհարգալից ձևով, ինչի համար նրա վրա շիշ շպրտվեց ամբիոն։

Դավաճանների մասին Շիշ բռնողի խոսքերը Նիկոլի վրեժն էին գեներալից. Օհանյանը բազմիցս խոսել է գերագույն գլխավոր հրամանատարի մասին՝ որպես դավաճանի։ Փաշինյանը պատասխանեց ամենակեղտոտ, ավելի ճիշտ՝ ամենաստոր ձևով։ Սադրանքը ծրագրված էր այնպես, որ պատերազմի հերոս գեներալին վիրավորի հենց տվյալ անձնավորությունը. Հայկ Սարգսյանը երկու անգամ դարձել է ԱԺ պատգամավոր՝ 2018-ի գարնան փողոցային իրադարձությունների օրերին Նիկոլի հետևից ջրի շիշը ման տալու համար։ Օգոստոսի 25-ին նա կատարեց իր պարագլխի հանձնարարությունը.վիրավորեց պատերազմի հերոսին։

Բանախոսներից մեկին հանձնարարված էր հիշել 1999-ի հոկտեմբերի 27-ը, մյուսին առաջադրանք էր տրված կրկին մեղսագրել իշխանությանը 2008-ի մարտի 1-ի դեպքերը... Սեփական սիրելի անձի համար Փաշինյանը որպես թիրախ էր ընտրել Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ուստի ամբիոն բարձրանալով կառավարության ծրագրի հետ կապված եզրափակիչ ելույթի համար, պատմեց «դավեսկայի»մասին։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց, որ խորհրդային իշխանության օրոք դեֆիցիտի պայմաններում անհրաժեշտ առարկաներին կցվում էր գնից դուրս մի բան՝ ավելորդ իրերի տեսքով։ Հենց այդպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը բնութագրեց Վանեցյանի խմբակցության ներկայությունը 8-րդ գումարման խորհրդարանում։ Իրականում Վանեցյանի դաշինքը խորհրդարան է անցել Սահմանադրության պահանջով, խորհրդարանում նրա ներկայությունը սահմանադրական նորմ է, որը Փաշինյանը անվանեց «դավեսկա»։

2020թ. նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանին ծեծելու օրը չէ

Մինչ խորհրդարանական մեծամասնությունն իրականացնում էր Արցախն ազատագրած գեներալին վիրավորելու Փաշինյանի սցենարը, բուն Արցախում՝ Ֆիզուլիի շրջանում, ադրբեջանցիները աերոնավիգացիոն փորձարկումներ էին անցկացնում նախկին օդանավակայանի տարածքում։ Ադրբեջանցիները նախատեսում են սարքավորել դա միջազգային չվերթների համար։

Իսկ երբ Փաշինյանը խորին գոհունակության զգացումով կառավարության ծրագրի վերաբերյալ եզրափակիչ ճառ էր ասում, լուր ստացվեց այն մասին, որ ադրբեջանցիները փակել են ոչ միայն Կապան-Գորիս ճանապարհը, այլև Գորիս-Որոտան հատվածը:

Փաշինյանը հիշատակեց իր բոլոր թշնամիներին անուն առ անուն, իսկ ոմանց նշեց այնքան հստակ, որ անուններ չպահանջվեցին։ Օրինակ, նա հերթական անգամ կշտամբեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից ոչ շատ առաջ արտաբերած արտահայտության համար։ Բագրատյանը, մեկնաբանելով տնտեսության ծանրագույն վիճակը, որ ստեղծվել է իշխանությունների մեղքով, զայրացած արտահայտություն նետեց, թե «ես լինեի Ալիևի տեղը՝ 3-ից 4 անգամ կհարձակվեի»։ Այս արտահայտությունը կապիտուլյանտի թայֆան դրոշակ սարքեց ձեռքին, և այն ժամանակից ի վեր Նիկոլը հաշիվներ է մաքրում ՀԱԿ խմբակցության իր նախկին գործընկերոջ հետ: Ուրիշներին էլ բաժին հասավ, բայց ամենից շատ Փաշինյանն ու իր հաճկատարները կենտրոնացան երրորդ նախագահի անձի վրա։

Գլխավոր դերը բաժին էր հասել ոչ միայն Սուքիասյանին՝ որպես ամենասիրելի օլիգարխի (հանուն նրա Նիկոլը զոհաբերեց Տիգրան Ավինյանին), այլև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Վերջինս հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք նա ասել է օդանավում տված հայտնի հարցազրույցում։ Նախագահը խոսում էր քառօրյա պատերազմի արդյունքների մասին՝ կորսված 800 հեկտարի հիշատակումով:

Հիշեցնելով նախագահի այն խոսքերը, որ այդ հեկտարները ռազմավարական նշանակություն չունեին, Կոնջորյանը սկսեց խորհրդարանի ամբիոնից հեծեծալ, թե երկրի նախագահը հայրենի հողի 800 հեկտարն անվանել է ռազմավարական նշանակություն չունեցող։ «Նա ասաց, որ հայրենիքը նշանակություն չունի, և դրանով հասկացնել տվեց Ալիևին, որ նա իրավունք ունի ոտնձգություն կատարել նաև այլ տարածքների նկատմամբ», - հայտարարեց Կոնջորյանը: Մի խոսքով, փախեք-փրկվե՛ք։

Իհարկե, մտածող ընթերցողն արդեն մատը պտտել է քունքի մոտ, քանզի զարմանալի ոչինչ չի տեսել նրանում, որ ռազմական տեսանկյունից ինչ-որ տարածք ռազմավարական նշանակություն չունի, բայց Կոնջորյանը առաջադրանք էր ստացել վարկաբեկել Սերժ Սարգսյանին, և նա ատամներով կառչեց ապրիլյան ագրեսիայի հետևանքներին վերաբերող այդ հարցազրույցից։ Ճիշտ ժամանակն է հիշեցնել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ամայի տեղանքները հսկել պարտադիր չէ, և սահմանապահների ներկայությունը ձյունածածկ բարձունքներում անիմաստ է

Փաշինյանը մի բառ անգամ չասաց փակ ճանապարհների, Սյունիքը Հայաստանից կտրելով մեկուսացնելու ադրբեջանցիների փորձի մասին, փոխարենը ընդգծեց, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է արտահերթ ընտրություններով, իսկ մեծ հաշվով ոչ մի ճգնաժամ էլ, ըստ նրա, Հայաստանում չի եղել, դրա համար էլ ժողովուրդն իրեն «պողպատե մանդատ» է տվել։ Երրորդ նախագահի նկատմամբ Փաշինյանի բացառիկ հակակրանքը պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի կողմից գործածության մեջ դրված «կապիտուլյանտ» բառը հիմնավորապես արմատավորվել է ժողովրդի շրջանում, և Նիկոլը պատմության մեջ կմնա այդ «դավեսկայով»։

«Մոսկաների» ճգնաժամ

Իրականում երկրում ճգնաժամ կա, և արտահերթ ընտրությունները լոկ սրեցին դա, իսկ կառավարության ծրագրի շուրջ բանավեճն ընդհանրապես ցույց տվեց, որ երկրում ողջ իշխանությունը յուրացված է մեկ անձի և նրա կամակատարների կողմից, և այդ անձը կրկին թիրախներ է փնտրում հաշվեհարդարների համար։

ՍԿԶԲՈՒՄ ԴԱ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԷՐ, ԱՅԺՄ ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԵՐՐՈՐԴԻՆ: Փաշինյանը մշտապես կարիք է զգում ինքնահաստատվել ուրիշների հաշվին։ Հիշո՞ւմ եք Կռիլովի հայտնի առակը Մոսկայի մասին, որը հաչում է փղի վրա, իսկ եթե մի քիչ լարեք հիշողությունը, ապա կմտաբերեք նաև նրանց, ում ժամանակին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անվանեց «մոսկաներ»...

Կապիտուլյանտի փորձը՝ ինքնահաստատվելու նրանց հաշվին, ում բարձրունքին ինքը երբեք չի հասնի, դարձավ կառավարության ծրագրի շուրջ խորհրդարանական բանավեճի գլխավոր լեյտմոտիվը։ Նույնիսկ նրանք, ովքեր դրան հետևում էին հեռուստացույցով, հասկացան, որ Նիկոլը ոչ միայն գլխավոր սցենարիստն է, այլև հրահրողը։ Նրա հրահանգով իր հաճկատարները խորհրդարանի ամբիոնից նետվեցին հաշիվ մաքրելու ընդդիմության պատգամավորների հետ։ Ընդ որում բոլորը միանգամից հիշեցին 2008-ի մարտի 1-ը, երբ Նիկոլը ամբոխին բազմիցս հրահրելուց հետո անհետացավ, թաքստոցում մնալով երկար ամիսներ։ Երբ խորհրդարանի դահլիճում սկսվեց բռունցքներով հաշվեհարդարը, Փաշինյանն անմիջապես ինչ-որ տեղ անհետացավ։ Ի՜նչ արած, դա արդեն ձեռագիր է։

Ի դեպ, երեկվա նիստի ամբիոնից կապիտուլյանը բացահայտ հայտարարեց, որ ևս 6-7 ամիս երկրում կայունություն չի լինի։ Մեր կողմից հավելենք, որ կայունություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետի աթոռին բնակռել է կապիտուլյանտն ու դավաճանը, իսկ խորհրդարանական մեծամասնության դերում հանդես են գալիս նրանք, ովքեր համարում են, թե 2020թ. նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանին ծեծելու օրն է, ոչ ավելին…

Եվ էլի մի բան՝ «դավեսկայի» առնչությամբ: Որպեսզի խորհրդային առևտրի այդ ավանդույթից անտեղյակ ընթերցողը խուսափի թյուրըմբռնումից, տեղեկացնեմ, որ արժեքավոր գնում կատարելիս հավելյալ իրը տրվում էր բնավ ոչ անվճար, դրա համար պետք էր վճարել։ Պատահում էր, որ քաշլիցը՝ «դովեսոկը», ավելի թանկարժեք էր լինում, և դա ստիպում էր գնորդին հրաժարվել անհրաժեշտ իրը գնելուց։ Իսկ բացի այդ, հիշեցնեմ նաև, որ Վանեցյանի նախազգուշացումն այն մասին, որ խորհրդարանի զինված պահազորը կարող է ժամանակի հետ վերարտադրել «պահակախումբը հոգնե՛լ է» արտահայտությունը, վերջին իրադարձությունների խորապատկերին միանգամայն տեղին է թվում։ Այդ արտահայտությունը ժամանակին արտաբերել է Ժելեզնյակ ազգանունով նավաստին։ Վստահ չեմ, թե ուսապարկերին ծանոթ է այդ անունը

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։