Последние новости

ԲԴԽ-ն դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարույթը կարճեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը կարճելու որոշում կայացրեց, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթի հարուցման պատճառ է դարձել ՀՀ ԱՆ նախարարի կողմից ներկայացված երկու միջնորդությունները՝ Հայաստանում հայտնաբերված Վրաստանի Հանրապետության քաղաքացուն Վրաստանի դատական ակտերի հիման վրա կալանավորելու ու նրան Վրաստանին հանձնելու մասին, դատարանի կողմից մերժվելը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ