Последние новости

ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…

Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար

Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել

Նոր իշխանությունն այն ժամանակ հիրավի ալպիական աղքատություն էր ցուցադրում և պարծենում իր չքավորությամբ։ Դա երկար չտևեց. Միրզոյանի պարագայում՝ մինչ 290 հազար կազմած ռեստորանային առաջին հաշիվը, որի մասին լայն զանգվածները տեղեկացան հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի շնորհիվ։ Վրեժ լուծելով՝ Միրզոյանը փորձեց պատասխանատվության ենթարկել Սամսոնյանին զրպարտության համար, սակայն հաշվի գումարը հաստատեցին ռեստորանի աշխատողները։

Այսօր հասարակայությունը հանգամանորեն տեղեկացված է ներկայիս խոսնակ Ալեն Սիմոնյանի շքեղ առանձնատան գտնվելու վայրի մասին: Իսկ ոչ այնքան վաղուց միջին վիճակագրական քաղաքացիները վայելեցին տեսանյութն այն մասին, թե ինչպես էր խոսնակը «տժժում» հունական շքեղ հանգստավայրում, վարչապետի աներձագի՝ Հրաչյա Հակոբյանի և վարչապետի ընկեր Էդուարդ Աղաջանյանի հետ միասին։ Մինչ վարչապետի աներձագ դառնալը, Հակոբյանը երկրորդական դերեր էր խաղում Խամաճիկների թատրոնում։ Այսօր նա ունի պատգամավորական մանդատ, շքեղ առանձնատուն, արտասահմանյան մակնիշի թանկարժեք ավտոմեքենա և անթիվ շրջագայություններ այլ երկրներում՝ հարկատուների գրպանի հաշվին։ Աղաջանյանը նախքան իշխանության զավթումը դիջեյ էր, այսօր նա ունի զվարճանքի իր հաստատությունները մայրաքաղաքի կենտրոնում և արտաքին քաղաքականության հարցերով ԱԺ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։

Իշխանությունը 2 մլն 200 հազար դոլար է ծախսել Հանրապետության հրապարակում անկախության 30-ամյակի առթիվ «գունագեղ տոնակատարության» վրա։ Միայն դրոններով 10-րոպեանոց շոուի վրա ծախսվել է 110 հազար դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ բուժհաստատությունները հրաժարվում են բուժել 44-օրյա պատերազմում վիրավորվածներին՝ պետպատվերի համար միջոցների բացակայության պատճառով։ Տղաներից քանի՜-քանիսին կարելի էր բուժօգնություն ցուցաբերել այդ գումարով։ Նրանցից քանիսի՜ն կարելի էր օգնել արտասահմանյան որակյալ պրոթեզներ ձեռք բերել։

Ի դեպ, մինչ Փաշինյանն ու իր կինը Հանրապետության հրապարակում հիանում էին թամաշայով (Աննան նույնիսկ արցունք կաթեցրեց), զոհված զինվորների ծնողները, որոնք սեպտեմբերի 21-ի երեկոյան սգո երթով գնացել էին Եռաբլուր պանթեոն, բարձունքից նայում էին այդ դրոններին՝ գիտակցելով, որ համանման դրոնների հարվածներից պատերազմում զոհվել են իրենց երեխաները։ Իշխանությունը պնդում է, թե 2 մլն 200 հազար դոլարը «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու համար ծախսվել է ոչ թե պետական գանձարանից, այլ իբր՝ մասնավոր նվիրատվությունների հաշվին։ Հասարակությունը խնդրում է նշել բարեգործների անունները. իշխանությունը լռում է։

Քանի՞ դիրք կարելի էր ամրացնել 2 մլն 200 հազար դոլարով

2 մլն 200 հազար դոլարով կարելի էր տներ կառուցել տասնյակ անօթևան ընտանիքների համար։ Վերջերս հայտնի դարձավ, որ պատերազմում վիրավորված կամավորները բուժվում են իրենց հաշվին։ Պետությունը ասում է, թե նրանք զինվոր չեն եղել, քանի որ պատերազմի ժամանակ նրանց կոչ են արել ռազմաճակատ մեկնել սեփական միջոցներով։ Նրանց խորհուրդ են տվել ինքնուրույն ճարել հանդերձանքը, օգտագործել անձնական ավտոմեքենան, իսկ եթե չկա ավտոմեքենա, ապա տեղ հասնել պատահական մեքենաներով և այլն։

Նրանց տեղափոխեյու համար պետությունը միջոցներ չուներ, փոխարենը՝ մարտական գործողությունների թեժ պահին Արարատ Միրզոյանին Ստեփանակերտի բունկեր գործուղելու համար միջոցներ գտնվել էին: Այդ գործուղման արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ՝ այդ արդյունքների իսպառ բացակայության պատճառով։ Ասենք, թուրքական կողմը կարող է իր ուրույն կարծիքն ունենալ այդ հարցի վերաբերյալ

Մայիսի 12-ից հետո իրավիճակը չի փոխվել, այսօր հայկական ուժերի դիրքերը ապահովվում են հիմնականում մասնավոր նվիրատվությունների հաշվին։ 2 մլն 200 հազար դոլարով քանի՜-քանի դիրքեր կարելի էր ամրացնել ու վերազինել, օրինակ, գիշերային տեսողության սարքերով։ Մեր զինվորները դիրքերում քնում են մերկ հողի վրա։ Քանի՜ վրան ու քնապարկ կարելի էր գնել այդ գումարով։ Աննախադեպ տականքություն է. միլիոնավոր դոլարներ ծախսել «գունագեղ տոնակատարության» վրա՝ սեփական գրպանը մտնող «ատկատների» համար, երբ թշնամին բռնազավթել է երկու մարզ և արդեն խոսում է Սևանի ու Երևանի նկատմամբ նկրտումների մասին։

Իսկ հիշո՞ւմ եք տասնյակ միլիոնավոր դոլարները, որ Փաշինյանը ծախսել էր Սու-30 ինքնաթիռներ գնելու համար, որոնք չէին կարող կրակել, քանի որ ձեռք էին բերվել առանց մարտական լրակազմի։ Իսկ 250 հազար դոլա՞րը՝ Փաշինյանի ինքնաթիռը ներկելու համար։ Իսկ 220 հազար դոլա՞րը՝ զենքի ցուցահանդեսին բուկլետներ առաքելու համար…

44–օրյա պատերազմից անմիջապես հետո ռեժիմը միլիոնավոր դոլարներ ծախսեց պարեկային նոր ծառայություն ստեղծելու համար՝ նոր ավտոմեքենաներով, նոր համազգեստով, բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով: Հարյուրավոր մարդիկ ուղարկվեցին համապատասխան պատրաստականություն անցնելու, այն դեպքում, երբ պատերազմից հետո զինվորների պակաս կար սահմանային դիրքերը հսկելու համար։ ՊՊԾ բարեփոխումների համար ծախսվեցին միլիոնավոր դոլարներ, պետք է ենթադրել՝ միլիոնանոց «ատկատներով»... Այսօր մարդիկ փողոցներում գոռում են ոստիկաններին. «Գնացեք սահման, պաշտպանե՛ք մեր հողը»։ Խորհրդարանի շենքում պահազորն ավելի մեծ է, քան զինվորների թվաքանակը Սյունիքի և Գեղարքունիքի հայկական դիրքերում

Պատերազմից հետո իշխանությունը իշխող կուսակցության անդամների հաշվին ավելացրել է պետհաստատությունների աշխատակիցների թիվը։ Խոսքը կուսակցական տոմս ունեցող մոտ 2 հազար անձանց մասին է, թեև Փաշինյանը բազմիցս խոստացել է ազատել պետապարատը աշխատանքային ժամերին «շարիկ գլորող» պաշտոնյաներից։ Արդյունքում կապիտուլյանտը «ապահովեց» պետբյուջեի լրացուցիչ ծանրաբեռում։ Իշխանությունը 60 հազար դոլար ծախսեց բժշկական դիմակների վերաբերյալ փողոցային հանրամատչելի քարոզչության վրա։ Վստահ եմ, այդ գումարի առնվազն մեկ երրորդը գնացել է «ատկատների»։

5 մլն դոլար է ծախսվել Գյումրիի մաքսատան վրա, որտեղ ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվել է ընդամենը մի քանի ամիս։ Մեկ աղբյուրից արվող պետգնումների 70% -ի մասին չեմ խոսի, ինչպես նաև ԱԺ նախագահ Սիմոնյանի հարազատ եղբոր բիզնեսների. այդ մասին մենք արդեն բազմիցս տեղեկացրել ենք մեր ընթերցողին։

Նիկոլը միլիոնավոր դոլարներ է ծախսել գաղտնալսող սարքի վրա

Օրերս հասարակությանը ցնցեց այն տեղեկությունը, որ Փաշինյանը գաղտնալսող սարք է գնել 7 մլն դոլարով։ Եթե ինքն անձամբ է բոլորին գաղտնալսելու, ապա կներեք, նրա ինչի՞ն է պետք ԱԱԾ-ն։ Ըստ երևույթին, կապիտուլյանտն արդեն ոչ մեկին չի վստահում։ Հիմա Փաշինյան-Մյուլլերի «թիմակիցները» հսկողության տակ են, կապիտուլյանտը ահավոր վախենում է դավադրություններից, նրա աչքի արդեն դավադիր են երևում նաև մերձավոր շրջապատի մարդիկ…

Գներն աճում են թթխմորի պես, ժողովուրդն օրեցօր աղքատանում է, իսկ կապիտուլյանտը խոսում է «թալանը մինչև վերջին կոպեկը» ժողովրդին վերադարձնելու վճռականության մասին և ընդ որում հենց ինքն է թալանում ժողովրդին առանձնակի ցինիզմով։ Մի՞թե ցինիզմ չէ բազմազավակ ընտանիքներին պետության անունից 100 հազար դրամ ամսական նպաստ խոստանալն ու խաբելը։ Այդ դրվագի մասին օրերս լրագրողներին պատմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Չեմ խոսում արդեն «Հայաստան» հիմնադրամից Փաշինյանի հափռած 52 միլիարդ դրամի մասին, կապիտուլյանտը մինչ օրս մաքրում է այդ կոռուպցիոն հանցագործության հետքերը։ Հենց այդ նպատակով է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը։ Քանի դեռ նա գլխավորում է այդ կառույցը, Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատը կարող են հանգիստ քնել։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • ԻՇԽՈՂ ԹԻՄԻ ՎՇՏԵՐԸ
      2021-09-08 17:52

      «Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք ,ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել. գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ, առհասարակ արցախյան հիմնահարցը ակտուալ չէ իրենց համար, կարևորը՝ SOQAR-ը էժան նավթամթերք է շուտով ներկրելու Հայաստան, թե ինչ դուստրիկ ձեռնարկության փաթեթավորմամբ , դա հետո կերևա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը: