Последние новости

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱԿԱՆԸ

Մեր թանկագին կապիտուլյանտը («կապիտուլյանտը» քաղաքական տերմին է, որը նշանակում է փորձագետների կողմից որպես փաստացի կապիտուլյացիա գնահատված փաստաթուղթ ստորագրած մարդ) Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսում էր այն մասին, թե մտադիր է խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում (!). մտքի մասշտաբայնությունը նրա ուժեղ կողմն է: Բայց, ասում էր մեր վարչապետը, դժվար գործ է դա, քանի որ ականները շատ են…

Վերջին պնդումը ճիշտ է, պարզապես Փաշինյանը չհստակեցրեց, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանի և առանձնապես Հայաստանի խաղաղ զարգացման տակ գլխավոր ականը դրվել է 2018 թվականին, երբ ինքը եկավ իշխանության։ Հենց ինքը՝ Փաշինյանը դանդաղ գործողության ական դարձավ Հայաստանի համար։ Թեպետ, ինչո՞ւ դանդաղ։ Շատ էլ արագ գործողություն՝ ի պատիվ Փաշինյանի։ Երեք տարվա ընթացքում կարողանալ այդպես փլուզել բանակը, անվտանգության կառույցները, պետական ինստիտուտները, հազարավոր կյանքեր կործանել պատերազմում, հանձնել Արցախի տարածքները…

Այսօր մենք ասես նստած լինենք վառոդի տակառին։ Նկատե՞լ եք, ամեն անգամ, երբ մեր վարչապետն ինչ-որ տեղ է մեկնում, փորձագիտական հանրության մոտ թեթև խուճապ է սկսվում, ընդ որում՝ նույնիսկ իշխանամետ դիտորդների. հանկարծ նորից ինչ-որ պատուհաս չբերի գլխներիս։

Ահավասիկ այս անգամ Փաշինյանին պետք էր շտապ մեկնել Լիտվա, որպեսզի այնտեղ սկսեր արդարանալ Ալիևի առջև այն առնչությամբ, որ Ադրբեջանի նախագահին ինքը հանձնել է ականադաշտերի լավ, նորմալ քարտեզներ, այնպես չէ, թե ճիշտ քարտեզները պահել է, իսկ Ալիևին խոտան դեմ տվել... Ինչպիսիք որ կային, դրանք էլ փոխանցել եմ, Ալիևի առաջ արդարանում էր Փաշինյանը Լիտվայում, երևի նկատի ունենալով, որ եթե ականադաշտերի քարտեզների մեջ ինչ-որ բան այն չէ, ապա կրկին Քոչարյանն ու Սարգսյանն են մեղավոր, ինքն ի՞նչ կապ ունի։ Բացի այդ, Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներին ասաց նաև, որ Ալիևի հետ իրենց գալիք հանդիպմանը իր հետ կտանի մնացած քարտեզները և կոչ արեց Ալիևին իր հետ բերել հայ գերիներին, շատ լավ իմանալով, որ Ադրբեջանի նախագահը դա չի անի:

Ինչպես երեկ նշեց Ռոբերտ Քոչարյանը, երբ Ալիև-Փաշինյան հանդիպումը տեղի ունենա, դա կլինի խաղ մեկ դարպասի ուղղությամբ։ Կամ՝ ձևակերպենք այլ կերպ. հանդիպում, որի ժամանակ Ալիևը կպահանջի, իսկ Փաշինյանը կխնդրի, քողարկելով իր խնդրանքները բառախաղով։ Նա դրա վարպետն է։

Բացի այդ, Ռ.Քոչարյանն ասաց լրագրողներին, որ Փաշինյանի շնորհիվ Հայաստանն արդեն ոչ թե սուբյեկտ է իրեն առնչվող բանակցություններում, այլ օբյեկտ, քանի որ Հայաստանի և Արցախի ճակատագրին վերաբերող հարցերը լուծվում են որտեղ ասես, բայց ոչ Երևանում։ Ճիշտ է. արագ գործողության ականի պայթյունի արդյունքը դարձավ այն, որ Հայաստանի և Արցախի հետագա ճակատագրին վերաբերող հարցերը քննարկում են Պուտինն ու Էրդողանը, Սյունիքի տարածքով «միջանցքի» ճակատագիրը քննարկում են Թեհրանում ու Փարիզում, Վաշինգտոնում և Բաքվում, Լոնդոնում ու Թել Ավիվում... Բայց ոչ Երևանում։

Եվ, դատելով ամենից, Փաշինյանը, ինչպես որ ռուսների վրա է բարդել պատասխանատվությունն Արցախի անվտանգության համար, այնպես էլ հիմա մտադիր է Սյունիքի անվտանգության պատասխանատվությունը բարդել Իրանի վրա։ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի խնդիրը։ Հուսով ենք, քանզի նույն Փաշինյանը Լիտվայից վստահեցրեց իրանցիներին, որ երբեք չի մասնակցի Իրանի դեմ որևէ դավադրության։ Խոստացավ Փաշինյանը։

Միգուցե այս հարցում նրան կարելի է հավատալ։ Չէ՞ որ ինքն անձամբ արդեն այլ առաջնահերթություններ ունի։ Նա այսօր ցնծության մեջ է, որ իր փայն է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Իրականացավ Փաշինյանի երազանքը, կառավարությանը նվիրեցին բաժնետոմսերի 25%-ը, որոնց տնօրինելու է իր աշխատակազմը... Պետական մակարդակով ռեյդերական զավթում հիշեցնող գործարք։

Ճիշտ է, Փաշինյանն ընդ որում բազում խոստումներ տվեց։ Օրինակ, թե պղնձաձուլական գործարան կկառուցի։ Դա ասում է մի մարդը, որի կկարողությունների բարձրակետը ասֆալտ փռելն է։ Եվ նրա ասածը հիշեցրեց այն խոսակցությունը, որը տեղի է ունեցել դեռևս 2018-ին, երբ Փաշինյանը սկսեց արշավն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Փաշինյանի կողմնակիցներից մեկը՝ բավական բարձր պետական կառույցի ներկայացուցիչ, այն ժամանակ ասում էր ինձ, թե իբր՝ հետո՞ ինչ, որ Քոչարյանի օրոք կառուցվել է Իրան-Հայաստան գազատարը... Իսկ այ Փաշինյանը ուր որ է նավթավերամշակման գործարան է կառուցելու Մեղրիում։

Ես սկզբում մտածեցի, թե այդ պարոնն այդպես նուրբ կատակում է։ Բայց ոչ, տեսնում եմ՝ լուրջ է ասում։ Եվ կարծես թե ջերմություն էլ չունի։ Շատ տխրեցի այն ժամանակ, պատասխանեցի միայն, որ երբ դա տեղի ունենա, ես առաջինը «բրավո» կգոչեմ Փաշինյանին։ Ահավասիկ սպասում եմ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СКОВЫРНУТЬ ПАШИНЯНА
      2024-05-18 12:21

      Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։