ՄԻՊ-ի ուղերձը՝ Հոգեկան առողջության օրվա առթիվ
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է օրվա խորհրդին՝ ընդգծելով, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։
«Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատման արժանի ներուժ: Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները»,- գրել է Թաթոյանը։
ՄԻՊ-ն անդրադարձել է ոլորտում առկա բազմաթիվ չլուծված խնդիրներին։ Նրա խոսքով՝ պատշաճ երաշխավորված չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները, լուրջ խնդիր է բժշկական ծառայությունների հասանելիությունը հատկապես մարզերում, կայացած չէ ներառական կրթության համակարգը։ Ծնողները հաճախ լուրջ դժվարությունների առաջ են կանգնում՝ սկսած երեխայի համար անհրաժեշտ կրթություն ապահովելուց, հասարակությունից երեխայի մեկուսացում թույլ չտալուց մինչև աշխատել-չաշխատելու անլուծելի երկընտրանքը:
«Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում տարիների քաշքշուկների մեջ, չկա պատասխանատու մարմինների միջև գործառույթների հստակ տարանջատում և այլն»,- ոլորտի խնդիրների վրա ուշադրություն է հրավիրում պաշտպանը։
Առկա խնդիրների կողքին, ըստ պաշտպանի, գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը՝ չկան բավարար թվով մասնագետներ, թերի են մասնագիտական վերապատրաստումները, ցածր են աշխատակիցների սոցիալական երաշխիքները և այլն։
Այս ամենն անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա: Թաթոյանը նկատում է, որ գործնականում բազմաթիվ հարցեր լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 16:06
Представитель защиты экс-госминистра Нагорного Карабаха, известного мецената Рубена Варданяна в РФ сообщила Виктория Бурковская назвала решение властей Азербайджана о продлении срока ареста незаконным и необоснованным, передает News.am.
-
2024-05-16 15:49
Пятeро участников акции протеста у здания правительства Армении задержаны по подозрению в групповом хулиганстве, сообщает пресс-служба Следственного комитета, передает Sputnik Армения.
-
2024-05-16 15:45
Жители Киранца перекрыли дорогу межгосударственного значения, которая связывает Армению и Грузию, сообщает с места событий корреспондент Sputnik Армения.
-
2024-05-16 15:41
Министр внутренних дел Франции Жеральд Дарманен заявил, что часть выступающих за независимость сил в Новой Каледонии, которые причастны к беспорядкам, имеют связи с Азербайджаном. Как сообщает AFP, об этом Дарманен заявил в эфире France 2, передает News.am.