Последние новости

ՊԱՅՔԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ ԱՐՏԱՔԻՆ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

«Աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները

Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխության գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե պայքարն ուղղված լինի այս իշխանությանը հեռացնելուն, այլ ոչ թե իշխանության գալուն, մնում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը պահանջում է արտակարգ մոտեցումներ, միայն այդ դեպքում փողոցային պայքարի նոր ալիքը կհասնի նպատակին և հաջողությամբ կպսակվի։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո հասունացել է միասնական նպատակի շուրջ իրական ընդդիմությանը միավորելու կոնկրետ քայլերի անհրաժեշտություն։

«Մարդիկ դեռեվս իներցիայի մեջ են ապրում ու չեն ընկալում, որ խոսքն արդեն ոչ թե «Զանգեզուրի» միջանցքիԶանգեզուր» բառը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ է շրջանառության մեջ դրվել), այլ «Հայաստան» միջանցքի մասին է։ Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում` վերևից ներքև, աջից ձախ, նաև բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատերը՝ ծակերով լի։ Այստեղ պետք է միմյանցից տարբերել «միջանցք» և «ճանապարհ» հասկացությունները։ Ու չկան ազգային արժեքային համակարգ, ներքին համերաշխություն, փոխադարձ վստահություն, ու առաջին հերթին անվտանգության մարմիններ…»,- հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ բնութագրելով ստեղծված իրավիճակը։

Այս գնահատականին չես առարկի, այն ճշգրիտ արտացոլում է առկա իրավիճակը։ Նախորդ հրապարակումներում մենք նկարագրել ենք իշխանության քարոզչամեքենայի փորձերը՝ իբրև ռևանշիստներ ներկայացնելու նրանց, ովքեր ռեժիմի հրաժարականի կոչ են անում։ Երրորդ նախագահի հռչակած քաղաքական պայքարի հայեցակարգը կարող է զրկել Փաշինյանին այդ խաղաքարտից։

Ազգային օրակարգ ունեցող ուժերի համախմբումը պետք է կայանա կապիտուլյանտի հրաժարականի կարգախոսով։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո շատ էին խոսակցություններն այն մասին, որ այդ օրակարգի շուրջ պետք է տեղի ունենա Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահների համախմբում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով Փաշինյանը իր ձեռքում կկենտրոնացնի ողջ իշխանությունը, այդ «աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները, որոնք հիմք կծառայեն իսկական ընդդիմության միավորման համար

Մենք բազմիցս նշել ենք, որ իրական ընդդիմությունն այսօր ներկայացված է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքներով։ Ոչ պաշտոնական կոալիցիայի ներկայացուցիչների թվին պատկանող արտախորհրդարանական ուժերը սպասարկում են Փաշինյանի շահերը՝ քննադատելով նրան նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ պայքարում վճռականություն պակասի համար։ Այդ կոալիցիան մեղադրում է վերոնշյալ դաշինքներին ռևանշի փորձի մեջ, մեղադրանքները դժվար թե արժանի են լուրջ արձագանքի, սակայն խորհրդարանական ընդդիմության նկատմամբ դժգոհություններ ունեն նաև ազգային օրակարգով արտախորհրդարանական ուժերը։

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ աշխատանք՝ փողոցային պայքարի կազմակերպման ուղղությամբ

Ի սկզբանե ասվում էր, որ խորհրդարանական կուսակցությունները սերտորեն համագործակցելու են խորհրդարանի պատերից դուրս գտնվող իրական ընդդիմության հետ, սակայն առողջ ուժերի համախմբմանն ուղղված կոնկրետ ջանքեր առայժմ չեն երևում: Իսկ առանց այդ համախմբման «Հայաստան» դաշինքի հռչակած փողոցային պայքարը դժվար թե հանգեցնի իշխանափոխության։

Օրերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՀՅԴ-ն այդ հարցում որոշել է գնալ իր ճանապարհով. այսուհետ կուսակցությունը արձագանքելու է ռեժիմի բոլոր գործողություններին և որոշումներին տեղային բողոքի ակցիաներով: Կապիտուլյանտին հրաժարական պարտադրելու նպատակով փողոցային ռեսուրսն օգտագործելու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ աշխատանք՝ փողոցային լայնածավալ պայքար կազմակերպելու ուղղությամբ։ Միայն բարձրահունչ կարգախոսներն ու համապատասխան երաժշտական նվագակցությունը, ինչպես Հայրենիքի փրկության շարժման ակցիաների պարագայում, ակնհայտորեն բավարար չէ։ Այնքան էլ տեղին չեն նաև հայտարարությունները, թե պետք է ձևավորել Հայրենիքի փրկության շարժում-2։ Ներկա իրավիճակն ունի իր յուրահատկությունը, այն թելադրում է պայքարի նոր մոտեցումների և նոր որակի անհրաժեշտություն

Ընդդիմադիր տրամադրված հասարակայնությունը պետք է տեսնի, որ տարբեր համոզմունքներ ունեցող քաղաքական գործիչները, տարբեր գաղափարախոսություններ դավանող կուսակցությունները համախմբվել են միասնական նպատակի շուրջ. ազատել երկիրը բռնապետ կապիտուլյանտից, որը պայմավորված պատերազմի արդյունքում հանձնեց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը և թույլ տվեց Հայաստան ներխուժել ադրբեջանցի զավթիչներին։ Եթե փողոցային շարժումը գլխավորեն Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, ապա դա կօգնի ընդդիմադիր ռեսուրսի համախմբմանը միասնական կարգախոսի ներքո։ Ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող հասնել ռեժիմի ղեկավարի հրաժարականին։ Բողոքի տեղային ակցիաները դժվար թե կարողանան թուլացնել Փաշինյանի դիրքերը։

Այդ ակցիաներին ոստիկանության ցուցաբերած անհամարժեք արձագանքը կոչված է ահաբեկման գործոնի դեր խաղալ։ Դրա ապացույցը նախորդ շաբաթ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Գոռ Սարգսյանի ձերբակալումն ու բերման ենթարկումն էր ոստիկանություն, երբ նա զրուցում էր լրագրողների հետ կառավարության շենքի մոտ։ Այդ դրվագը ամենավառ վկայությունն է այն բանի, որ ոստիկանության ձեռքերին ազատություն է տրված փողոցային ակցիաները ցրելու համար, իսկ ուժի գերազանցումը կոչված է կանխարգելիչ գործոնի դեր խաղալու։

Բռնապետական ռեժիմը ձգտում է վախեցնել ընդդիմադիր տրամադրված մայրաքաղաքային հանրությանը և ընդմիշտ վերացնել փողոցային բողոքի ակցիաներ անելու նրա ցանկությունը։ Տեղային ակցիաները ցրելը շատ ավելի հեշտ է, քան միաժամանակյա զանգվածային ելույթները Երևանի խոշոր վարչական միավորներում։ Բացի այդ, կանոնավոր տեղային ակցիաների դեպքում հասարակական արձագանքը բավական սահմանափակ կլինի:

Նիկոլի դեմ խաղ չկա՞

Ռեժիմի պարագլխի ծրագիրը իշխանությունն ամեն գնով պահելն է։ Առայժմ այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչ կարող է հակադրել ընդդիմությունն այդ ծրագրին, ինչպես է մտադիր կազմակերպել պայքարը ռեժիմի բռնապետության և մարդու իրավունքների համատարած ոտնահարման դեմ։ Խոսքը, իհարկե, կոնկրետ արդյունքի միտված պայքարի մասին է, այլ ոչ թե հրապարակային թամաշաների։

Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում փողոցային ռեսուրսը չպետք է սահմանափակվի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կառույցներով, հարկավոր է նպատակաուղղված աշխատանք տանել ժողովրդի հետ։ Ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերը պետք է նախապատրաստեն իրենց կողմնակիցներին ռեժիմի թուլացմանն ուղղված փողոցային պայքարի։ Նախապատրաստական աշխատանքներն անհրաժեշտ է անցկացնել մայրաքաղաքի բոլոր վարչական միավորներում, քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում

Քաղաքականացված հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ նույնպես այն տպավորությունն ունեն, որի մասին օրերս խոսեց ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը խորհրդարանում «ավելի շատ ուզում է ապացուցելոր ինքն ընդդիմություն է»։ Խորհրդարանական ընդդիմությունն իրականում շատ է ջանում, բայց սեփական իմիջի վրա աշխատելն ու բռնատիրական ռեժիմը տապալելու համար մղվող պայքարը տարբեր բաներ են։

«Հանգիստ չտալ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը». սա դեռ երաշխիք չէ, թե ռեժիմի դեմ պայքարը կմտնի վճռական փուլ։ Եթե խորհրդարանական խմբակցությունների պայքարը լռվի սկանդալային հայտարարությունների և աղմկահարույց հարցազրույցների փուլում, ապա դա կնպաստի իրավիճակի ձևավորմանը դասական սխեմայով. աղմկոտ խորհրդարան - հանգիստ փողոցներ։ Անհրաժեշտ է ազգային օրակարգ ունեցող ուժերի համախմբման նոր բեկումնային հայեցակարգ ողջ երկրի մասշտաբով։ Միայն այդժամ ռեժիմի դեմ պայքարը կդառնա իրական և կձերբազատվի ցուցամոլական տարրերից։

Միայն այդ դեպքում ընդդիմադիր հանրությունը կհասկանա, որ խոսքը արդյունքի միտված իրական պայքարի մասին է, այլ ոչ թե արտաքին տպավորչության միջոցով պայքարի իմիտացիայի։ Ռեժիմի և դրա պարագլխի հանցագործությունների բանավոր բացահայտումներն ու մերկացումները երկրի ամենաբարձր ամբիոնից աստիճանաբար կորցնում են սրությունն ու արդիականությունը։ Եկել է կոնկրետ մտածված գործողությունների ժամանակը, երբ հապաղումը կարող է մարդկանց մեջ առաջացնել տևական անտարբերություն ու հուսահատության զգացում: Մանավանդ որ կապիտուլյանտի ռեժիմն ակտիվորեն նպաստում է այդ տրամադրությունների արմատավորմանը՝ փորձելով համոզել ժողովրդին, թե «Նիկոլի դեմ խաղ չկա՛»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ПОИСКАХ ИСКРЫ, или "СДАЧА ВОСКЕПАРА ОЗНАЧАЕТ СДАЧУ АРМЕНИИ"
      2024-03-27 09:54

      Шумиха вокруг несуществующего проекта новой Конституции уступила место дискуссии вокруг переноса всех вузов на территорию Академгородка. После того, как азербайджанские оккупанты своими GPS выселили жителей Шурнуха из 13 домов с хозяйственными пристройками и приусадебными участками, правительство Пашиняна обещало построить для них новые дома. Уже 4 года строят, однако ни одного не достроили!

    • ГДЕ ПИШУТ СЦЕНАРИЙ НОВОЙ ВОЙНЫ?
      2024-03-25 09:31

      В Тавуш прибывают добровольческие отряды, на днях о намерении отправиться в марз объявил командир отряда "Лчап" Левон Геворгян. Статья Конституции 205 (пункт 1) говорит о том, что "изменения территории Республики Армения решаются посредством референдума". Бывший судья КС Альвина Гюлумян по этому поводу заявила: "Сдача территорий в обход референдума антиконституционна, но проблема в том, что этот человек не считает деревни нашими". По ее словам, обращение в КС по данному вопросу в текущий момент лишено смысла, а апелляция в международные инстанции возможна только со стороны властей, увы, правящая верхушка вслед за Пашиняном считает, что 4 приграничные деревни Тавушского марза не наши. Мнение Пашиняна расходится с мнением народа, но марионетка Баку и Анкары давно перестала считаться с большинством!

    • 31 МАРТА 6 ЛЕТ СПУСТЯ…
      2024-03-22 10:07

      31 марта 2018 г. Пашинян с немногочисленной кучкой соратников вышел из Гюмри и направился в сторону Еревана. По дороге к ним на время присоединился лидер ОНС Паруйр Айрикян, который на днях в эфире телеканала "Центр" резко критиковал Пашиняна, забыв о том, как лично поддержал его первые шаги на стезе свержения законной власти. По ходу шествия к компании привязалась дворняжка, которой дали кличку Чало.

    • РАНЬШЕ МНОГОВЕКТОРНАЯ ВНЕШНЯЯ ПОЛИТИКА РА ИСХОДИЛА ИЗ ПРИНЦИПА ВЗАИМОДОПОЛНЯЕМОСТИ
      2024-03-21 09:23

      Кроме конфронтации с РФ, ничего "беспрецедентного" в отношениях Армении с ЕС и НАТО нет! "Уникальное", "историческое" предложение ЕС, "открытые двери Евросоюза" и прочие "беспрецедентные" (любимое слово Пашиняна) явления текущей политики способны произвести впечатление только на самые неискушенные слои армянского общества. На самом деле, нет ничего "беспрецедентного" в том, что западная коалиция использует нашу страну в качестве орудия против РФ. Прецедент известен на примере Грузии и Украины. Разговоры о том, что РА может подать заявку на статус кандидата в члены ЕС, повторяют те, что были в 2017 г. при Серже Саргсяне. Разница в том, что тогда интеграция протекала не на фоне военного противостояния на Украине, а главное – по принципу многовекторной внешней политики взаимодополняемости.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։