Последние новости

ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է

Կար-չկար մի փոխխոսնակ կար։ Նրա հայրը նույնպես փոխխոսնակ էր եղել։ Այնպես որ դա նրանց տոհմիկ մասնագիտությունն է։ Ոմանք տոհմիկ զինվորականներ են, մյուսները՝ տոհմիկ բժիշկներ, երրորդները՝ ուսուցիչներ։ Ռուբինյանները ՀՀ ԱԺ փոխնախագահներ են. բնության մեջ պատահում են ամեն տեսակի թյուրիմացություններ։

Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ։ Այն, որ զինվորականները, բժիշկներն ու ուսուցիչները կոնկրետ օգուտ են բերում իրենց Հայրենիքին։ Իսկ հապա կանգնեցրեք փողոցում 100 մարդու և հարցրեք նրանց, թե ինչ օգուտ են բերել իրենց երկրին վերոնշյալ փոխխոսնակները. հարյուրից 99-ը չեն գտնի պատասխանը։ Ասենք, չեն գտնի բոլոր հարյուրը։ Նույնիսկ «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղում ոչ մի թիմ չի պատասխանի այդ հարցին։ Քանի որ դրական պատասխան գոյություն չունի բնության մեջ:

Տոհմիկ փոխխոսնակների միջև տարբերությունը միայն մեկն է. փոխխոսնակ-հայրը գոնե համեստ մարդ էր իր պաշտոնում։ Փառք ու պատիվ նրան դրա համար։ Իսկ այ փոխխոսնակ-որդին, հենց նա, որը շփոթում է քվեարկության կոճակները ԵԽԽՎ նիստերում... Նա որոշել է, թե ինքը պետական այր է։ Թեև միակ օգտակար բանը, որ նա արել է (իհարկե, բնավ ոչ երկրի, այլ իր համար), դա այն է, որ հայտնվել է Փաշինյանի ցուցակում։ Որևէ այլ կերպ նա ԱԺ փոխնախագահի աթոռին չէր հայտնվի, չնայած ժառանգական հակմանը։

Ընդ որում նա որոշել է, թե հենց այնպես չէ նստած փոխխոսնակի աթոռին, այլ իրավունք ունի փակել մյուս պատգամավորների բերանները։ Նրանց դեմ քսի տալ անվտանգության ծառայությանը, որն անկախ Հայաստանում երբեք նման թվաքանակով ներկա չի եղել խորհրդարանի պատերի ներսում և առավելևս չի ոլորել պատգամավորների թևերը մարդ-ոչնչության հրահանգով։ Այդպիսի լպիրշություն մենք դեռ չէինք տեսել. ո՛չ փոխխոսնակ-հոր ժամանակների ԱԺ-ում, ո՛չ էլ հետո։ Տեսնում ենք միայն այսօր՝ դուրսպրծուկների խմբակցության տիրապետության օրոք։

Ինչի՞ համար ոլորեցին պատգամավոր Գեղամ Մանուկյանի թևերը։ Ի՞նչը դուր չեկավ նախագահությունում բազմած լկտիին, որը չգիտես թե ինչ կարծիքի է իր մասին և հաշիվ չի տալիս իրեն, որ բնավ հավերժ չէ նստած այդ աթոռին։ Նրան դուր չեկավ, որ պատգամավոր Մանուկյանը հայտարարեց. «Արցախն ուրացողը դավաճա՛ն է»:

Ճիշտ ասաց։ Այդպես է որ կա։ Իրենց Հայրենիքն ուրացողները հայրենիքի դավաճաններ են։ Ի՞նչն է սխալ։ Ի՞նչը դուր չեկավ այդ բռիին։ Իսկ եթե դուր չեկավ այդչափ պարզ ճշմարտությունը, նշանակում է՝ դա լիովին վերաբերում է նաև իրեն: Կարելի է ասել, որ մարդն ինքն իրեն մատնեց, ժառանգականությունը չօգնեց։ Ահա այդպես էլ պատմության մեջ կմտնի փոխխոսնակը. որպես մարդ, որը ԵԽԽՎ-ում քվեարկության ժամանակ շփոթել է կոճակները և խորհրդարանում իր գործընկերոջ վրա քսի տվել անվտանգության աշխատակիցներին՝ «Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտության համար։

Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Մանուկյանին, ապա իր Հայրենիքի թշնամիներին դիմակայել նա սովոր է։ Նման փորձ ունեցել է, մի անգամ նրան արդեն դուրս են բերել դահլիճից, երբ Թուրքիայում նա Հայոց ցեղասպանության մասին հիշեցրել է Էրդողան ազգանունով մարդուն։ Եվ գուցե բոլորովին պատահական չէ, որ Հայրենիքն ուրացողների մասին արտահայտության համար տոհմիկ փոխխոսնակը սաստիկ նեղացավ հենց այն օրը, երբ այդ Հայրենիքի կորսված հատվածում Էրդողանն ու Ալիևը հիմք էին դնում, ինչպես իրենք են ասում, «Զանգեզուրի միջանցքին»։

Չէ՞ որ տոհմիկ փոխխոսնակի, Անգլիայի և Լեհաստանի ուսումնական հաստատությունների շրջանավարտի համար Թուրքիան բնավ օտար հասկացություն չէ. նա բազմաթիվ ամիսներ է անցկացրել այնտեղ՝ հիանալով այդ երկրի գեղեցիկ վայրերով։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СКОВЫРНУТЬ ПАШИНЯНА
      2024-05-18 12:21

      Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։