Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Ֆլեթչերի դպրոցում և Հարվարդի համալսարանում
Որպես ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ՝ պետական նախարարը հրավիրվել էր դիվանագիտության առաջատար այդ համալսարանը՝ դասախոսություն կարդալու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության վերաբերյալ:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ապակայունացնող վարք դրսևորել տարածաշրջանում՝ պարբերաբար խախտելով նաև Արցախի բնակչության իրավունքները: Պետական նախարարը կարևորել է հակամարտության արդարացի կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի, ներառյալ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, որպեսզի հնարավոր լինի կայուն խաղաղություն ապահովել Հարավային Կովկասում:
Պետական նախարարը և իր գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են լայն տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում Հարավային Կովկասի զարգացումներն ու առկա միտումները՝ Մերձավոր Արևելքում աճող արմատական խմբավորումներն ու վարքագիծը համարելով համաշխարհային կարգի հանդեպ երկարաժամկետ վտանգ: Նրանք շեշտադրել են, որ Արցախը 2020թ. դարձել է նման մարտահրավերների գլխավոր թիրախներից մեկը, որն, իր մեթոդաբանության ու ահաբեկչական խմբավորումների ընդգրկման պատճառով, հղի է շոշափելի վտանգներով նաև հեռավոր տարածաշրջանների համար:
Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ժամանակ և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների հիմնախնդիրները, ադրբեջանական ոճրագործությունները հայ ժողովրդի հանդեպ: Նա կարևորել է միջազգային գիտահետազոտական շրջանակների պատշաճ ուշադրության անհրաժեշտությունը կատարված վայրագությունների նկատմամբ, ինչը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ տարածաշրջանում և աշխարհի այլ հատվածներում մարդու իրավունքների նմանատիպ խախտումների համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 19:56
Происходящее не процесс «освобождения от статуса форпоста», как говорит Никол, а враждебный процесс постановки государства в глубокую зависимость от всех внешних сил и во всех вопросах. Следствием этого может стать то, что через какое-то время наше или будущие поколения попросятся стать чьим-то форпостом. Об этом в соцсетях написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян, передает News.am.
-
2024-05-07 19:51
Инициатива "Ширак во имя Родины" проводит в Гюмри автопробег в поддержку движения "Тавуш во имя Родины", передает Sputnik Армения.
-
2024-05-07 19:44
Отвечу ему из доступного источника: ты не знаешь имени иного героя? Так прокомментировал Yerevan.Today сегодняшнее заявление премьер-министра Армении Никола Пашиняна руководитель офиса второго президента Армении Баграт Микоян, передает News.am.
-
2024-05-07 19:42
Конгресс США «запустил проект наказания избранных лиц Азербайджана», заявил депутат Захид Орудж на сегодняшнем заседании парламента этой страны. Как передает Panorama.am, его цитируют азербайджанские СМИ.