Եվրամիությունը հորդորել է վերադարձնել բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին:
«Թեպետ ռազմական գործողությունները դադարել են, սակայն դեռևս կան շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Մենք մասնավորապես կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցել ականազերծման հարցում և սահմանային հատվածներում թուլացնել լարվածությունը:
Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ՝ խթանելու խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում, և այն ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինությանն ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում: Այն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները տալու գործում»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Պետեր Ստանոն նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու դելիմիտացիային՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական օգնություն, միաժամանակ կառույցը քաջալերում է Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերսկսումը:
«Նայելով ապագային, անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ վերջ տալու ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանն ու տառապանքին: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն շարունակելու է ակտիվ շփման մեջ լինել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և լիարժեքորեն աջակցում է նրանց իրենց մանդատն իրականացնելու գործում՝ աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման նպատակով», - ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 09:08
Бывший спикер ОДКБ Владимир Зайнетдинов прокомментировал Alpha News отказ Армении от финансирования организации и отметил, что на заседании организации 23 ноября 2023 года в Минске ничего подобного не озвучивалось.
-
2024-05-15 06:25
Архиепископ Баграт Галстанян посетил Карена Геворкяна, получившего перелом ноги вследствие применения силы полицией. Об этом сообщается на странице движения «Тавуш во имя Родины» в Facebook. Новости Армении - NEWS.am
-
2024-05-15 06:20
Один из участников акций неповиновения в Ереване задержан по подозрению в хулиганстве, сообщила пресс-служба Следственного комитета.
-
2024-05-15 06:18
Вашингтон может «фундаментально пересмотреть» отношения с Грузией в случае окончательного принятия закона об «иноагентах». Об этом заявила пресс-секретарь Белого дома Карин Жан-Пьер, передает Эхо Кавказа.