Կրակոցները հնչել են նախկին պատգամավորի տանը
News.am-ի տեղեկություններով՝ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացել են քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտուշը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ ժամը 02։45-ին։
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հենց նախկին պատգամավորի տանը։ Վիրավորում է ստացել նաև նրա որդին։
Այդ կրակոցների հետևանքով կա չորս սպանված, չորս վիրավոր։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։
Նշենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Նշենք, որ նախկին պատգամավորը ծնվել է 1960 թվականի հունիսի 2-ին Երևանում:
1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 5 ընտրատարածքից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 13:14
Просмотр спутниковых снимков выявил, что азербайджанская сторона сравняла с землей церковь Сурб Амбарцум (Святого Вознесения) в городе Бердзоре. До разрушения она была полностью покрыта настилом.
-
2024-05-17 13:12
16 мая состоялось заседание инициативной группы партии «Гражданский договор», которое вел председатель правления, премьер-министр Армении Никол Пашинян.
-
2024-05-17 13:10
Предпринимается попытка переложить ответственность на жителей села. Об этом Баграт Србазан заявил в беседе с журналистами, комментируя события, происходящие в Кираце.
-
2024-05-17 13:09
Полиция перешла к старым злобным методам, написал в Facebook адвокат Сергей Арутюнян.