Последние новости

ՕԴԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ

Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել յոթ ուղղություններով, հաղորդում Է Sputnik Արմենիան: «Բոլոր չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար ժամանակացույցով, ինչպես նաև մատչելի գներով։ Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեպի Մոսկվա (Վնուկովո)»,- ասվում է տեղեկատվության մեջ։ Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ տոմսերի արժեքը կսկսվի 39 եվրոյից՝ վեց ուղղություններով, 44 եվրոյից՝ դեպի Լիոն: Օդանավերը կթռչեն Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թել Ավիվ, Կրասնոդար, Թբիլիսի, Քութայիսի: Ինչպես նաև Ստամբուլ.

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ: Իհարկե, երթուղիների նման բազմազանությունը և գների մատչելիությունը դրական փաստ է, որը մի կողմից բարձրացնում է Հայաստանի քաղաքացիների դյուրաշարժությունը, մյուս կողմից՝ հեշտացնում օտարերկրացիների այցը երկիր: Միայն թե մի «փոքրիկ» նրբերանգ ինչ-որ չի ուրախացնում։ Եվ նույնիսկ հակառակը, նյարդայնացնում է։ Ծանուցված ուղևորափոխադրումների ուղղությունների ցանկում նշվում է Ստամբուլը։ Եվ ոչ միայն նշվում։ Երևան-Մոսկվա չվերթից հետո (օրական երկու անգամ) հաճախականությամբ երկրորդ տեղում է հենց Երևան-Ստամբուլ չվերթը։

Մնացած բոլոր ուղղություններով խոսքը շաբաթական երկու թռիչքի մասին է։ Ըստ էության, դա վկայում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղևորատար կանոնավոր էժան ավիահաղորդակցության պահանջվածության մասին, ինչն այնքան էլ չի տեղավորվում մարդկային նորմալ տրամաբանության շրջանակներում։

Երկար տարիներ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ են իրականացվել ինչպես դեպի Ստամբուլ, այնպես էլ թուրքական այլ քաղաքներ։ Ըստ էության, երեք գործոններ էին ընկած հայ-թուրքական ավիահաղորդակցության պահանջարկի հիմքում. ի դեպ, ոչ թե կանոնավոր, այլ չարթերային։ Նախ՝ անհատ անձանց ակտիվ առևտուրը, հանգեցված բացառապես թուրքական արտադրանքի ներկրմանը։ Երկրորդ՝ տուրիստական լուրջ հոսքը Հայաստանից Թուրքիա, ինչը, որպես կանոն, պայմանավորված է Ցեղասպանությունից հետո Թուրքիայի սահմաններում մնացած պատմական Հայրենիք այցելելու հայերի ցանկությամբ։ Երրորդ՝ Թուրքիայի տարածքով տարանցիկ չվերթներով մարդիկ թռչում էին այլ երկրներ։

Նշված գործոններից երկուսն այսօր գործնականում չեն կարող լինել, իսկ երրորդը ակնհայտորեն հասցված է նվազագույնի: Եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք, որ թուրքական ապրանքների ներկրման վրա Հայաստանը էմբարգո է սահմանել։ Եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք նաև, որ ընդամենը մեկ տարի առաջ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ պատերազմում էր Արցախի ու Հայաստանի դեմ և շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը առ այսօր, ինչը, մեղմ ասած, պիտի որ կասեցնի հայկական տուրիստական հոսքը թշնամական երկիր։

Բացի այդ, հայկական արտագնա տուրիզմն առհասարակ հսկայական անկում է ապրում։ Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է մոտ 290 հազար մարդ։ Դա գրեթե նույնքան է, որքան նախորդ դեպրեսիվ տարում, որի հետ համեմատություններն ուղղակի կոռեկտ չեն։ Իսկ 2019-ի համեմատ Հայաստանից արտասահման զբոսաշրջային հոսքը կրճատվել է 4,5 անգամ։

Թուրքական ուղղությամբ թռիչքների նկատմամբ ՀՀ քաղաքացիների հետաքրքրության ակնհայտ նվազման այս խորապատկերին ավիափոխադրողը կանոնավոր չվերթներ է նախաձեռնում Երևանից Ստամբուլ և հակառադարձ ուղղությամբ, ընդ որում՝ շաբաթական երեք անգամ և առավելագույն մատչելի գներով։ Դա առնվազն պարադոքսալ է։ Եվ առհասարակ արտառոց է, նկատի առնելով այն հանգամանքը, որ Flyone Armenia ավիաընկերության համահիմնադիրը գործող իշխանության վառ ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանն է, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի թիմակիցը։

Մինչդեռ նույն այդ անձը առ այսօր չգիտի և հարց է տալիս. ցանկանո՞ւմ են արդյոք թուրքերը ոչնչացնել Հայաստանը, մտադի՞ր են արդյոք կազմակերպել հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանություն։ Եվ մինչ վարչապետը փնտրում է այդ հարցի պատասխանը, նրա համախոհը օդային կամուրջ է կառուցում մեր և այն երկրի միջև, որը գուցեև (Փաշինյանի վարկածով) ցանկանում է ոչնչացնել Հայաստանը։ Հայոց մերօրյա իրողությունների հերթական պարադոքսը։..

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СБЛИЖЕНИЕ НА РАССТОЯНИЕ ОБЕЩАНИЯ
      2024-04-08 09:34

      Евросоюз предоставит Армении новый грант на 270 млн евро в течение 4 лет, который поможет, в частности, малым и средним предприятиям развиваться и выйти на новые рынки. Об этом на брифинге заявила председатель Еврокомиссии Урсула фон дер Ляйен в преддверии трехсторонней встречи с участием госсекретаря США Энтони Блинкена и армянским премьером Николом Пашиняном в Брюсселе, передает АРКА.  "Европейский Союз дал обещание быть ближе к Армении и сегодня выполняет это обещание", - заявила она, добавив, что видение сотрудничества ЕС с Арменией было представлено в октябре 2023 года.  «ЕС планирует инвестировать в проект Черноморского электрического кабеля, экспорт чистой энергии в Европу, в энергетику, транспорт и разработку средств для диверсификации торговли», - отметила фон лер Ляйен. 

    • США и ЕС КОМПЕНСИРУЕТ УЩЕРБ ОТ «ДИВЕРСИФИКАЦИИ»?
      2024-04-06 09:54

      Мирный процесс не будет в центре внимания на встрече высокого уровня в формате Армения – ЕС – США. Об этом на брифинге заявил официальный представитель Госдепа США Мэтью Миллер. «На нашей встрече в центре внимания будут экономическая диверсификация Армении, гуманитарная помощь, поддержка беженцев и поддержка политических реформ Армении», – отметил он, передает NEWS.am.

    • ДОРОГА ДОЛЖНА БЫЛА БЫТЬ ПОСТРОЕНА ЕЩЕ ВЧЕРА
      2024-04-05 10:10

      Армянские власти еще не определили, как будет проходить новый участок дороги в Грузию, альтернативный участку у села Воскепар. 12 марта премьер-министр Армении Никол Пашинян заявил, что власти планируют построить новые участки дорог взамен тех, которые «выходят за пределы границ Армянской ССР». В частности, речь идет об участке дороги Ереван-Тбилиси в районе села Воскепар в Тавуше. «Сообщаем, что относительно поднятых вами вопросов обсуждения продолжаются», - сказали в ответ на запрос Sputnik Армения в Министерстве территориального управления и инфраструктур Армении. О результатах обсуждений там обещали сообщить позже.

    • С АСТРОНОМИЧЕСКОЙ СКОРОСТЬЮ - В ДОЛГОВУЮ ЯМУ
      2024-04-04 10:18

      В первом квартале 2024 года поступления по линии налоговых и таможенных органов в Армении составили 589.2 млрд драмов. Из этой суммы налогоплательщикам и физическим лицам возвращено 88.6 млрд драмов, сообщает Комитет по госдоходам Армении. В результате фактическая исполняемость по части налоговых доходов и госпошлин составила 500.6 млрд драмов, что больше прошлогоднего показателя за тот же период на 39.3 млрд драмов или на 8.5%. Отмечается, что рост налоговых поступлений обусловлен в основном экономической активностью.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ