Հունվարի 1-ից Հայաստանում ջուրը կթանկանա. ՀԾԿՀ-ն սահմանել է սակագները
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է` հունվարի 1-ից ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը դեռ հոկտեմբերին հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. 1 խ/մ-ի գինը ներկայիս 180 դրամի փոխարեն առաջարկելով սահմանել շուրջ 223 դրամ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջրի» կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 200,47 դրամ կլինի»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 09:44
Дорога из Грузии в Россию через МАПП "Верхний Ларс" (грузино-российская граница) закрылась для большегрузов. Об этом сообщает департамент автомобильных дорог министерства регионального развития и инфраструктуры Грузии, передает Sputnik Армения.
-
2024-05-07 09:41
Бронетанковые подразделения Армии обороны Израиля (ЦАХАЛ) вошли рано утром во вторник в город Рафах на юге сектора Газа. Об этом сообщила газета The Times of Israel, передает News.am.
-
2024-05-07 09:37
В Госдепе США воздержались комментировать предстоящую встречу глав МИД Армении и Азербайджана Арарата Мирзоян и Джейхуна Байрамов в Казахстане, передает Новости-Армения.
-
2024-05-07 09:05
Армения меняет внешнеполитические приоритеты. Об этом на своем Telegram-канале пишет политолог Сергей Мелконян, передает Verelq.am.