Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱԲԱԴԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովը կարելի է նշանակալի անվանել միայն մեկ տեսանկյունից․ աճում է համաշխարհային և տարածաշրջանային (Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում) տուրբուլենտության դինամիկան։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գևորգյանը։
«Այս պայմաններում յուրաքանչյուրն իր համար փորձում է իրավիճակից դուրս գալու օպտիմալ ելքը գտնել»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ այդ միջոցառմանը նախանշված շատ թեմաներ անիրագործելի են։ Միակ բացառությունը կարող է լինել Իրանի տարածքով դեպի Ադրբեջան թուրքմենական գազի սվոփային մատակարարման մասին համաձայնագրի իրականացումը։
«Մնացածը, օրինակ, 2020 թվականին Ղարաբաղում պատերազմի հետևանքով այսպես կոչված «ազատագրված տարածքներում» համատեղ շինարարական աշխատանքները քիչ հավանական են։ Ես շատ թույլ եմ պատկերացնում, որ Ուզբեկստանը, Ղազախստանը և այլ երկրներ ներգրավված կլինեն այս գործընթացում։ Այլ խնդիր չունե՞ն։ Կամ կառուցելու բան չունե՞ն։ Միգուցե որպես ժեստ ինչ-որ օբյեկտ կամ շենք կառուցվի, բայց սա այնքան էլ լուրջ չէ։ Նման քայլերը հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում»,-հավելեց Գևորգյանը։
Ինչ վերաբերում է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան թուրքմենական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություններին, փորձագետը նշեց, որ Ռուսաստանի կողմից դեռ արձագանք չկա։ «Խոսքը փոքր ծավալների մասին է (տարեկան 1,5-2 մլրդ խմ-խմբ.): Ինչպես հասկանում եմ, դա այնքան էլ չի սպառնում ռուսական շահերին»,-եզրափակեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".