Արցախի ԱԱԾ–ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ
Արցախի ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութին, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու ու սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին:
«Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ»,– ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Միաժամանակ հայտնվում է, որ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքեր ծագելու դեպքում ԱԱԾ–ն դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն էր ուղարկել իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը, որում նա մի քանի սկանդալային հայտարարություն էր արել արցախցի գեներալների հասցեին:
Տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 30-ից։
Նա իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները սպանություններ են կատարել, հրամաններ տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։ Ըստ նրա` իբր միայն Մատաղիսի ուղղությամբ 200 զինծառայող է սպանվել։
Արցախի դատախազությունը տեսանյութը փոխանցել էր ԱԱԾ՝ հետագա քննարկման համար։
Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ակտիվիստ է և իշխանության մոլի կողմնակիցը։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ նկատվել է Նիկոլ Փաշինյանի շտաբում։ Նա հաճախ է բարձրագոչ հայտարարություններով հանդես գալիս, որոնց համար նրան հայկական Telegram-ալիքներում Հայաստանի և Արցախի հայերի միջև ատելության կոչեր անող են անվանել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-23 11:53
Пятеро этнических армян примут участие в региональных, федеральных и общеевропейских выборах в Бельгии, которые состоятся 9 июля, сообщает "Арменпресс".
-
2024-05-23 11:51
Угрозам депутата парламента Армении от правящей фракции "Гражданский договор" Хачатура Сукиасяна будет дана правовая оценка. Об этом глава оппозиционной парламентской фракции "Айастан" Сейран Оганян заявил на брифинге в Национальном Собрании Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-23 11:50
26 мая состоится митинг, на котором лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян представит программу дальнейших действий, а также объявит о начале цикла активных действий. Об этом пишет газета «Грапарак», передает NEWS.am.
-
2024-05-23 11:49
Армянская полиция переходит на усиленный режим службы в связи с "Последним звонком" в школах, передает Новости-Армения.