Последние новости

Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության հարցերում», - ասել է Բլինկենը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

«Հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այս ոլորտում՝ առաջընթաց գրանցելու համար», - ասել է նա։

Բլինկենը նաև կոչ է արել Բաքվին և Երևանին լուծել այլ կարևոր խնդիրներ, մասնավորապես՝ սկսել սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, վերականգնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ