Последние новости

ՄԻՆՈՒՍ ԵՐԵՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ. ՍԱ ԱՐԴԵՆ ՊԼՅՈՒՍ Է

Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն: Նիկոլ Փաշինյանի հերթական պատվերը տապալվեց։ Նա կրկին ապտակ ստացավ իր իսկ նորացրած ՍԴ կազմից։ Բայց Նիկոլը սովոր է դրան։

Ըստ էության, նմանությունները շատ են Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի հետ։ Արդեն իսկ դրա սկզբնական փուլում ՀՀ Սահմանադրությունն առանց ուսապարկային բարդույթների կարդացած բոլորն էլ նախազգուշացնում էին. գործը կքանդվի, քանի որ հակասում է Հիմնական օրենքին։ Տվյալ դեպքում իրավիճակը է՛լ ավելի պարզ է. Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ պատգամավորի կալանավորումը հնարավոր է միայն խորհրդարանի համաձայնությամբ։ Սևով սպիտակի վրա: Եվ ոչ մի ցուցում այն մասին, թե արդյոք գործը հարուցվել է նախքան պատգամավոր դառնալը, ընթացքում, թե հետո... Պատգամավորին կալանավորելու համար պետք է խորհրդարանի համաձայնությունը. վերջակետ։

Բայց Նիկոլը վրեժ էր տենչում, և «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորներն ամիսներ շարունակ չէր կարողանում անցնել ԱԺ-ում իրենց պարտականությունների կատարմանը։ Սահմանադրական դատարանի որոշումը վերացնում է հարցերը, և հետաքրքիր է հետևել, թե ինչպես կվերապրի դա Նիկոլի քինոտ հոգին։ Կհամակերպվի, թե՞ կփորձի էլի ինչ-որ բան հորինել։

ՍԴ որոշումը փրկում է Արմեն Չարչյանի կյանքը. Մանվել Գրիգորյանի ճակատագիրը, հուսանք, նրան արդեն չի սպառնում։ ՍԴ-ի որոշումը պլյուս է ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև բուն Հայաստանի համար. քաղբանտարկյալների թիվը մեզանում կնվազի երեքով։ Թեև դեռևս բանտում է Առուշ Առուշանյանը, որը հրաժարվել է մանդատից, որպեսզի գլխավորի Գորիսը։ Եվ արդեն հայտնվել է նոր քաղբանտարկյալ. Վարդենիսի ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Արամ Հարությունյանը։

Արտառոցն այն է, որ Փաշինյանը, որի օրոք քաղաքական ընդդիմախոսների քրեական հետապնդումը դարձել է սովորական երևույթ, այսօր ելույթ է ունենալու ԱՄՆ նախագահի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում»։ Իսկ ի՞նչ կա որ։ Բայդենը հո իրեն չի՞ հարցնելու, թե՝ այդ ինչպես է ստացվում, մեր ժողովրդավար աղավնյակ, որ խախտում ես Սահմանադրությունն ու կազմակերպում ընդդիմադիրների հալածանքներ՝ բռնապետական ռեժիմների լավագույն ավանդույթներով։

Մինչդեռ Gallup-ը, ավելի ճիշտ՝ դրա հայաստանյան ներկայացուցչությունը, հերթական հարցումն է անցկացրել։ Հարցվողները գնահատել են կառավարության ղեկավարի աթոռին Նիկոլի արդեն 3-րդ գալուստի պահից անցած 100 օրերը։ 2018-ի մայիսին Փաշինյանի վարչապետ ընտրվելուն և արդեն 2018-ի դեկտեմբերին նրա վերընտրվելուն հաջորդած 100 օրերի համեմատ՝ այս անգամ իշխանության վարկանիշն ընկնում է շատ ավելի սրընթաց։ Կառավարության գործունեությունը բացասական է գնահատում 60%-ը, վարչապետի քայլերը՝ 45%-ը...

Ըստ էության, այդ տրամադրություններն անդրադարձել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վրա։ Ուստի միանգամայն տրամաբանական է, որ մոռացության գիրկն է անցել Նիկոլի պրակտիկան՝ մամուլի ասուլիսներ անցկացնելու ի նշանավորումն 100 օրվա, այդ ժամանակահատվածում իր ունեցած 100 «ձեռքբերումների» մատնանշումով։

Հ.Գ.-Արցախում նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի 30-ամյակը, ինչպես նաև հանրապետության Սահմանադրության օրը: Ենթադրվում էր, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, կայցելի Ստեփանակերտ, արցախցի խորհրդարանականների հետ համատեղ քննարկումների համար։ Դատելով ամենից, այցը հետաձգվում է։ Ավելին, ըստ Politik.am կայքի տեղեկատվության, Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները. Բաքվին չնյարդայնացնելու համար։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 

    • ПРИМИРЕНИЕ ПРОТИВ ЛЖИВЫХ ОБЕЩАНИЙ И МАНИПУЛЯЦИЙ
      2024-05-06 14:25

      Спикер парламента Армении Ален Симонян официально заявил, что Никол Пашинян не примет участия в церемонии инаугурации президента РФ Владимира Путина. Хотя в церемонии инаугурации выставляющего Армении условия президента Турции, страны не отрицающей своего участия в 44-дневной войне, армянский премьер принял участие не только с радостью, но и с подарком для Реджепа Эрдогана. В принципе, спикер мог бы ничего и не говорить, не только потому, что участие Пашиняна в этом мероприятии было бы верхом лицемерия, но еще и потому, что ранее уже было заявлено, что 7 мая Никол Пашинян проводит очередную пресс-конференцию.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ