Հայաստանը 25 մլն եվրո կստանա Երևանի համար ավտոբուսներ գնելու նպատակով
ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո կտրամադրի Երևանի քաղաքապետարանին նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար։ Համաձայնագիրը վավերացնելու որոշում ընդունեց կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած նիստում։
Մի պայմանագրով Հայաստանը կստանա 20 մլն եվրո, որը 15 տարվա վարկի տեսքով է, երկրորդով՝ 5 մլն եվրո, որը դրամաշնորհային կարգով է տրամադրվելու։
Ինչպես ասված է որոշման նախագծում՝ նախնական հաշվարկներով՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար կպահանջվի 120-150 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:
Երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".