ՎԻՎԱ-ՄՏՍ. ՏԱՍԸ ՏԱՐԻ՝ «ՓԱՐՈՍ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Կոմիտաս, Եկմալյան, Սյունի, Կարա-Մուրզա, Կանաչյան, Մանսուրյան, Տերտերյան, Օդաբաշյան... Տարիներ շարունակ, հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների խմբերգեր են ներառվել «Փարոսի» երգացանկում: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում` սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդկանց միավորած ներառական երգչախումբն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում:
«Փարոսն» իր գործունեությունը սկսել է որպես հոգեբանական վերականգնման գործառույթ իրականացնող ստեղծագործական միավոր: Խմբին հաջողվել է ոչ միայն հաջողությամբ կատարել այդ առաքելությունը, այլև բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել ստեղծագործական հատվածում. երգչախումբը թողարկել է 4 տեսահոլովակ և 3 խտասկավառակ: 28 տարի առաջ ձևավորված խմբին աջակցել է նույնանուն՝ «Փարոս» հիմնադրամը: Իսկ 2011 թվականից, երգչախմբի գլխավոր գործընկերն է դարձել Վիվա-ՄՏՍ-ը:
«Փարոսի» համահիմնադիր և տնօրեն Արմեն Ալավերդյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությունը: Նրա գնահատմամբ, «Փարոսի» գործունեությունը խրախուսելու և թիմին հոգեբանորեն աջակցելու պատրաստակամությունը տվել է ցանկալի արդյունք: Միայն 2011 թվականին, խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ, «Փարոսը» 3 մրցանակ է վաստակել Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» 6-րդ միջազգային մրցույթում։ Իսկ 2014 և 2016թթ.-ին «Փարոսին» հաջողվել է ներկայանալ Երգչախմբերի համաշխարհային խաղերում, Հայաստանը ներկայացնել Ռիգայում (2014թ.), Սոչիում (2016թ.) և նվաճել 2-ական արծաթե մեդալ:
«Երբ միավորվում են կամքն ու արվեստը, փոխվում է նաև մտածողությունն ու խնդիրների ընկալումը: Այս մարդիկ իրենց օրինակով սովորեցնում են երբեք չկոտրվել և գնահատել կյանքը: Նրանք գտել են դժվարությունները հաղթահարելու իրենց ճանապարհը: Երաժշտության լեզուն դարձել է իրական փարոս: Տևական ժամանակ հետևում ենք խմբի հաջողություններին ու ձեռքբերումներին: Պիտի արձանագրեմ, որ ոգևորվում ենք նաև մենք, երբ տեսնում ենք, որ անգամ ամենաբարդ և ոչ սովորական իրավիճակներում «Փարոսը» շարունակում է գործել ու անցնել հաղթանակների ճանապարհով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրում։ Հատկապես հիշարժան են եղել «Փարոսի» հյուրախաղերը Լիբանանում (1997թ.), Վրաստանում (1998թ.), Ֆրանսիայում (2005թ.) և Ավստրիայում (2011թ.), ինչպես նաև հաջողված մասնակցությունը Մեծ Բրիտանիայում (2000թ.) և Իտալիայում (2003թ.) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։
2016թ. հունիսին «Փարոսին» պատիվ է ընձեռնվել հանդես գալ Ս. Էջմիածնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առջև։
«Փարոսի» գեղարվեստական ղեկավարը Րաֆֆի Միքայէլեանն է, իսկ 2016թ. մայիսից նոր խմբավարը Ռուբեն Կարասեֆերյանն է:
Համավարակն ու անցած պատերազմներն աշխարհում փոխել են շատերի գործունեության ընթացքն ու մեթոդները: «Փարոսն» իր գործունեությամբ ապացուցել է, որ երբ կա նպատակ և այն իրականություն դարձնելու ձգտում՝ հաջողությունը երաշխավորվում է: Անկախ հանգամանքներից՝ երգչախումբը հավատարիմ է մնացել իր անվանն ու նպատակներին՝ 2020 թվականին թողարկելով մի շարք տպավորիչ տեսանյութեր։ Իսկ ընթացիկ տարում վերսկսել է համերգային ելույթները։
«Փարոսը» գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: