Последние новости

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արցախից տեղահանված Ավանեսյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել Արարատի մարզում: Պատերազմի ու փորձությունների միջով անցած Ավանեսյանների համար խորհրդանշական է դարձել հատկապես Ամանորին ընդառաջ՝ տանտիրոջ կարգավիճակով ցանկալի հյուրեր ընդունելը: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության հերթական արդյունքը հաշվետվություն է կազմակերպությունների, և կարևոր աջակցություն՝ ընտանիքների համար: Ծանր հիշողություններից ազատվել ձգտող Ավանեսյանները հույսի ու նոր երազանքների հանգրվան են գտել Հայանիստ գյուղում:

Թեեվ իրենց բաժին հասած կյանքը հեշտերից չի եղել, սակայն երիտասարդ տանտերը՝ Արթուրն անընդունելի է համարում կամքի թուլությունը: Նա հիշում է, որ 1995 թվականին, ինքն ընդամենը յոթ տարեկան է եղել, երբ իր ծնողները տեղափոխվել են Արցախ՝ ապրելու: Այնտեղ հասակ է առել, տուն-տեղ, ընտանիք ստեղծել: Արթուրի ընտանիքը պատերազմի պատճառով կորցրել է ամեն ինչ ու վերադարձել: Երիտասարդ ընտանիքի ողջ կարողությունը բավարարել է միայն կիսակառույց շինություն ձեռք բերելուն, որի շինարարությունն ավարտելու համար էլ գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» օգնության ձեռք են մեկնել:

«Անասելի դժվար է կորուստը: Սակայն հիասթափվելու և հուսահատվելու իրավունք չունենք: Մեր երեխաները մեզ կոտրված պիտի չտեսնեն: Մենք հավանաբար, ինչ-որ անբացատրելի կամք և ուժ ունենք. կրկին արարելու, ստեղծելու ու նոր արմատներն ավելի խորը ձգելու համառություն: Հատկապես, երբ դժվար պահին քեզ օգնության ձեռք են մեկնում, հասկանում ես, որ մենակ չես, ու ամեն բան դեռ առջևում է: Շնորհակալ եմ, այդ զգացողությունը մեզ պարգևելու համար», -ասել է Արթուրը:

«Վերջին տարիների իրադարձությունները՝ COVID-ը, պատերազմը, մեզ ստիպեցին լինել ավելի ճկուն և պատրաստ լինել այնպիսի լուծումների, որոնք հատուկ են ճգնաժամային իրավիճակներին: Մենք մեր գործընկերների հետ, ընթացիկ տարում հնարավորինս աջակցեցինք նաև պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնաց մեր ուշադրության կենտրոնում: Փոխվեցին աշխատանքի մեթոդները, սակայն սկզբունքը նույնը մնաց. բոլոր մարզերում շինարարական աշխատանքները շարունակվեցին: Ուզում եմ հավատալ, բոլոր ընտանիքներն այս ընթացքում հավատ են ձեռք բերել և ամրացվող ամեն քարի ու կատարվող աշխատանքի հետ, ամրացրել են նաև իրենց հույսը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծանր ժամանակներ բաժին ընկան բոլորիս ու հատկապես այս ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց կյանքի ընթացքում ստեղծածը: Ամենաքիչը, որը կարող ենք անել այս ընտանիքների համար՝ դժվար պահին նրանց կողքին լինելն է, գործով սատարելը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրով, միայն Արարատի մարզում, այս տարի աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարների շրջայցերն այս մարզում դեռ շարունակվելու են: Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում, 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Галерея (5 фото)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЕЩЕ ОДНА СЕМЬЯ ОБРЕЛА ДОМ В СЕЛЕ ГЕТАП
      2022-05-21 08:30
      214

      В селе Гетап еще одна семья после долгого ожидания обрела дом. Как сообщает пресс-служба компании Viva-MTS, Овсепяны, создавшие семью 27 лет назад, лишь пару месяцев назад отпраздновали новоселье. Сперва съемное, затем выкупленное строение с ветхими, полуразрушенными внутренними стенами и крышей они отремонтировали собственными руками и превратили в дом. В этом вопросе им помогли Viva-MTS и домостроительный центр «Фуллер»: результат вовлечения в программу жилищного строительства не заставил долго ждать.

    • ДОБРО ПОЖАЛОВАТЬ В ГИМНАЗИЮ
      2022-05-18 10:18
      1301

      На карте Санкт-Петербурга недавно появился новый адрес: переулок Баскова, 5. Здесь в реконструированном трехэтажном здании открылась частная гимназия. Пока в ней будут учиться дети от первого до четвертого классов, а покинут они ее, сдав выпускные экзамены в 11-м классе.

    • ПРИМЕР КРЫМА ДЛЯ РОССИИ
      2022-05-18 10:13
      1603

      ВЗАИМНОЕ ПРИЗНАНИЕ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ И РЕСПУБЛИКИ КРЫМ В 1994 ГОДУ Практически сразу после окончания азербайджано-карабахской войны 1991-94 гг. в мае 1994 г. состоялся официальный визит первого президента НКР Роберта Кочаряна в Крым. В ходе его встречи с президентом Республики Крым Юрием Мешковым был подписан ряд документов, свидетельствующих о взаимном признании этих двух государств.

    • АМЕРИАБАНК ПОЛУЧИЛ НАГРАДУ «СДЕЛКА ГОДА 2021 – ЗЕЛЕНАЯ ТОРГОВЛЯ»
      2022-05-17 17:41
      1571

      Европейский банк реконструкции и развития (ЕБРР) назвал проект Америабанка по экономии водных и энергетических ресурсов, реализованный совместно с банком Banca Popolare di Sondrio (Италия), победителем в номинации «Сделка года 2021 - Зеленая торговля».






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԳԵՏԱՓՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է ՆՇՎԵԼ
      2022-05-20 18:23
      71

      Երկարատև սպասումից հետո, Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք է տան տեր դարձել: 27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել: Այդ հարցում նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու արդյունքը երկար սպասեցնել չի տվել:

    • ՀՈՂԱՇԵՆ ՊԱՏԵՐԻՑ՝ ՔԱՐԱՇԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ
      2022-05-14 16:33
      305

      Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով:

    • «SMART KIDS». ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՎԵԲ-ՀԱՎԵԼՎԱԾ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
      2022-05-11 15:05
      401

      Վիվա-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել «Smart Kids» վեբ-հավելվածը, որտեղ կարելի է գտնել տարբեր մուլտֆիլմեր, մուլտսերիալներ, գրքեր, աուդիոգրքեր և այլ հետաքրքիր կոնտենտ՝ մշակված երեխաների համար` առանց գովազդային ընդհատումների: Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները ունեն պրեմիում կոնտենտի հասանելիություն՝ ֆիքսված օրական կամ շաբաթական վճարի դիմաց:

    • ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆ Է ԳՈՐԾԱՐԿՎԵԼ
      2022-04-15 19:28
      520

      Տևական ժամանակ՝ 2016 թվականից, սահմանապահ Բերդավանի փողոցներում էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքներ են իրականացվում: Փուլային սկզբունքով, յուրաքանչյուր տարի, գյուղում ավելանում է լուսավորված փողոցների թիվը: Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու մոտեցումը սկզբունքային է Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Տարիների գործընկերները, սահմանապահ Բերդավանում ավարտին են հասցրել ծրագրի հերթական փուլը: