Последние новости

«HOMO NIKOLIKUS»-ՆԵՐԸ ԿՈՆՍՊԵԿՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Դատելով նրանից, թե որքան համակարգված են գրոհում ընդդիմությանը Նիկոլի քարոզիչները, Հայաստանին սպասվում են դժվարին օրեր։ Մի կողմից, մենք ամեն օր ստանում ենք իշխող թիմի ապիկարության և դրա անդամների բացահայտ ստախոսության նորանոր վկայություններ։ Ինչպե՜ս էր ավելի վաղ ստում Նիկոլը՝ խոստանալով, թե ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացում չի լինելու, այլ լինելու է նույնիսկ իջեցում։ Ինչպե՜ս էր ստում էկոնոմիկայի ներկայիս նախարարը՝ խոստանալով տնտեսական երկնիշ աճ և պատրաստակամություն հայտնելով հակառակ դեպքում հրաժարական տալ։ Աճ չկա, իսկ նախարարը չի հեռանում։

Չենք խոսում արդեն այն մասին, որ գերիները, որոնց Նիկոլը նախորդ տարվա հունիսին խնդրում էր համբերել ևս մի քանի ամիս, շարունակում են սպասել, և թե դեռ որքան պետք է մնան Բաքվի զնդաններում՝ ի փառս ներկայիս իշխող թիմի, հայտնի չէ։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են հանգիստ մնալ Հայաստանի տարածքում և ամրապնդել իրենց դիրքերը, չնայած իշխանությունների խոստումներին՝ վռնդել նրանց եթե ոչ խաղաղ, ապա ուժային ճանապարհով: Դրան հավելենք քաղաքական բռնաճնշումները մի շարք համայնքների ընտրված ղեկավարների դեմ, և կստացվի բավական մռայլ պատկեր։ Առանց որևէ հարցումների էլ պարզ է, որ Նիկոլի վարկանիշը շարունակում է ընկնել, և շուտով նույնիսկ աղանդներն արդեն ի վիճակի չեն լինի մակերևույթին պահել նրան։

Բայց եթե Նիկոլը դեռ շարունակում է նստած մնալ իր աթոռին, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է։ Պարզ է, թե ում. առաջին հերթին՝ Բաքվին և Անկարային։ Վերջինս, ինչպես նշվել է բազմիցս, մտադիր է շահաբաժնի իր մասը պոկել 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից, ուստի Էրդողանին, առավելևս Ալիևին, բացարձակապես չի ժպտում Նիկոլին իշխանությունից հեռացնելու և գլխավոր ընդդիմադիր ուժին՝ «Հայաստան» դաշինքին երկրի կառավարման անցնելու հավանականությունը։

Ուստի թուրքական տանդեմը, Նիկոլի հետ միասին, մտադիր չէ անգործ նստել, և Ալիև-Էրդողան-Փաշինյան եռյակը սկսել է հերթական զանգվածային քարոզարշավն ընդդիմության դեմ։ Գործողությունների համակարգվածության մասին վկայում են ձևանները, որոնցով ընթանում է գրոհը։ Այսպես, վերջին օրերին ընդդիմության վրա հարձակումները նիկոլաճտերը վարում են՝ զինվելով Ռոբերտ Քոչարյանի հուշերով։ Հիմա նրանց այդպիսի հրահանգ է տրված. հարվածել Քոչարյանին իր իսկ զենքով։

Եվ ահա հայկական քաղաքական իրականության ամենազավեշտալի կերպարներից մեկը՝ Արփի Դավոյանը, խորհրդարանում ընթերցում է Քոչարյանի գրքից մի հատված, Հեյդար Ալիևի հետ զրույցների մասին, որն այն ժամանակ մտահոգված էր իշխանությունը որդուն փոխանցելու խնդրով։ Տիկին Դավոյանի պատկերացմամբ՝ քրեական հանցանքն այստեղ այն է, որ եթե Նիկոլը Դուշանբեի վերելակում Իլհամի հետ խոսել է ընդամենը մի քանի րոպե, և դրա համար մեղադրում են նրան, ապա Քոչարյանը Ալիևի հետ մտերմիկ զրույցներ է վարել շատ ավելի երկար։

Այսինքն իշխող խմբակցության տիկինը չի հասկանում, որ հարցն ամենևին էլ զրույցների տևողությունը չէ և ոչ էլ նույնիսկ դրանց պաշտոնական բովանդակությունը։ Գլխավորը այդ զրույցների հետևանքներն են։ Նիկոլի և Իլհամ Ալիևի մտերմիկ զրույցները հանգեցրին մեկուկես ամիս տևած պատերազմի, Արցախի տարածքի 75%-ի, այդ թվում Շուշիի և Հադրութի հանձնման, ավելի քան 4 հազար հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, Սյունիքում ադրբեջանցի զինծառայողների ներկայության, Հայաստան-Իրան միջպետական մայրուղու փակման, ադրբեջանական բանտերում տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) հայ գերիների խոշտանգման:

Ռոբերտ Քոչարյանի եվ Հեյդար Ալիեվի «մտերմիկ» զրույցները Հայաստանի համար ապահովեցին անկախության շրջանի ամենախաղաղ տասնամյակը։ Հնարավորություն տվեցին զարգացնել տնտեսությունը, կառուցել պետական ինստիտուտներ, դրական շարժերի հասնել Արցախի բանակցային գործընթացում։ Իսկ 2007-ին թույլ տվեցին դրական սալդո ապահովել երկրից հեռացած և հայրենիք վերադարձած քաղաքացիների միջև. բացառիկ դեպք անկախ Հայաստանի պատմության մեջ։ Այս ամենը փաստեր են, բայց հիմա Նիկոլի քարոզիչները հստակ առաջադրանք են ստացել. ամեն կերպ վարկաբեկել Քոչարյանի կառավարման շրջանը, առավելագույն «համոզչության» համար հնարավորինս շատ մեջբերումներ կատարելով նրա հուշագրություններից՝ դրանց իմաստի խեղաթյուրմամբ։

Բայց եթե Արփի Դավոյանի «փաստարկները» նախատեսված են Նիկոլի այն ընտրազանգվածի համար, որի մտավոր մակարդակի մարմնավորումն է հենց ինքը, ապա դրա մյուս մասի համար, որն իրեն համարում է անասելի զարգացած, հեքիաթներ է պատմում մեկ այլ կերպար՝ «Քաղաքացիական պայմանագրի» երբեմնի համահիմնադիր Արթուր Դանիելյանը։ Վերջինս նույնպես ուշադիր կարդում է երկրորդ նախագահի հուշերը, բայց պակաս պրիմիտիվ է, քան խորհրդարանի տիկինը։ Դանիելյանը «վերլուծում է» գրքի մեկ այլ դրվագ. թե ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջում դուրս բերել հայկական զինված ուժերը Քելբաջարից, իսկ այն ժամանակ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն գլխավորող Ռոբերտ Քոչարյանը դեմ արտահայտվեց դրան։

Հայտնի պատմություն, որը բազմիցս հաստատել են այդ քննարկումների մասնակիցները։ Բայց Դանիելյանի «վերլուծության» արդյունքում դա մատուցվում է իբրև Արցախի ազատագրական շարժման իր զինակիցներին վարկաբեկելու փորձ Քոչարյանի կողմից

Ի տարբերություն Արփիի, Արթուրը ոչ միայն ջանասիրաբար կատարում է Քոչարյանի գրքի ընթերցանության և դրա կոնսպեկտավորման տնային հանձնարարությունը։ Ի նպաստ Նիկոլի շահերի, որի հետ ժամանակին զբոսնում էր Մոսկվայում, նա պատրաստ է նաև ինքնուրույն աշխատանք կատարել։ Այսպես, Ֆեյսբուքում իր վերջին ընդարձակ օպուսներից մեկում Դանիելյանը միախառնել է չեչենական պատերազմը, հունաստանցի հայ գործարարին, Բաքու-Ջեյհան նավթամուղը և, իհարկե, Ռոբերտ Քոչարյանին։ Բա ո՞նց կլինի առանց նրա…

Ավագ դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված այդ հետաքրքրաշարժ «վինեգրետի» արդյունքում սույն անձնավորությունը, որը ժամանակին ներկայանում էր իբրև այն աստիճան ադեկվատ, որ նույնիսկ իր կազմակերպությունն էր այդպես անվանել (հիշեցնենք, ի դեպ, որ Նիկոլն էլ ոգևորում էր ինքն իրեն՝ «Դուխով» կեպի կրելով), մեղադրում է Քոչարյանին այն բանում, որ նախագահ եղած ժամանակ նա «Գրադ»-ով չի հարվածել Բաքու-Ջեյհան նավթամուղին։

Այդքանով Արթուր Դանիելյանը չգիտես ինչու եզրափակեց։ Մեղադրել Քոչարյանին այն բանում, որ ժամանակին չի վերցրել Ստամբուլը, «ադեկվատությունը» չբավականացրեց։

Որպես ամփոփում. Նիկոլի քարոզիչների թեկուզ անշնորհք, բայց ակտիվ աշխատանքը թուրք-ադրբեջանական տանդեմին Հայաստանի իշխանությունների կողմից նախապատրաստվող նոր զիջումների ստույգ նշանն է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.

    • ЕЩЕ НЕ "ОХВАЧЕННЫЙ" FRONTEX
      2024-04-12 09:06

      Энтузиазм, с которым правящая в Армении команда носится с идеями об интеграции во всевозможные еще не охваченные европейские структуры напоминает пословицу о выплеснутом вместе с грязной водой ребенке. Архитектура безопасности не терпит истеричных телодвижений, тут легко все разрушить, а заново выстроить очень трудно.

    • ПРОЗОРЛИВЫЙ И ПРАГМАТИЧНЫЙ ЗАПАД
      2024-04-06 10:44

      Кроме кучи заявлений о намерениях, ради которых явно не стоило тратиться даже на билет на самолет, ЕС заявил о готовности предоставить Армении 270 миллионов евро. В течении 4-х лет… Не порадовал город писающего мальчика: цифра, конечно, совсем не велика. Тем более разбитая на 4 года. Если бы Пашинян бросился в ножки Царукяну, мог бы, наверное, выклянчить и побольше. Но, представляется, что сумма, которую ЕС готов выделить Армении, интересна не только чисто в финансовом и экономическом плане. Она симптоматична и с политической точки зрения. Очень вероятно, что приведенная цифра говорит о том, что на Западе уже не верят в Пашиняна. Не в том смысле, что он идет неверным курсом, а в том смысле, что может еще долго удерживать власть.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։