ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր միջոցներ կիրառելու հարցը
Եվրամիությունը Ռուսաստանին հորդորում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողություններն ու դուրս բերել զորքը, ասվում է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն` «ուժի նման կիրառում չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»։
Նշվում է, որ ԵՄ–ի առաջնորդները Ուկրաինայի նկատմամբ գործողություններ սկսելուց հետո կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։
«Միշելը Եվրախորհրդի հրատապ արտահերթ հանդիպում է հրավիրել։ ԵՄ առաջնորդներն այսօր կքննարկեն ճգնաժամն ու սահմանափակման ապագա միջոցները, որոնք Ռուսաստանի համար ծանր հետևանքներ են ունենալու», – ասվում է փաստաթղթի մեջ։
Այս գործողությունները ձեռնարկվելու են անդրաատլանտյան գործընկերների հետ համակարգմամբ ։
ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել ՌԴ–ին դադարեցնել ռազմական գործողությունները։
«Ես վճռականորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Դա ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների լուրջ խախտում է, այլ որն ավելի կարևոր է` միլիոնավոր մարդկանց կյանքեր լուրջ վտանգի են ենթարկվում։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտությանը», – Twitter–ի իր էջում գրել է Ռաուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 14:15
Армения намерена на переговорах в Алма-Ате обсудить урегулирование с Азербайджаном вопроса открытия без ограничений транспортной инфраструктуры и торговых маршрутов в регионе, заявил в понедельник глава армянского МИД Арарат Мирзоян.
-
2024-05-06 14:14
В Чехии Армяно-чешский союз «Урарту» выразил поддержку общенациональному движению «Тавуш во имя Родины».
-
2024-05-06 14:11
Премьер-министр Республики Армения Никол Пашинян 7 мая даст пресс-конференцию. Об этом сообщает «Арменпресс» со ссылкой на правительство. Сообщается, что что пресс-конференция начнется в 12:00. Фактинфо
-
2024-05-06 14:10
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков отказался раскрывать информацию о зарубежных гостях, которые примут участие в инаугурации Владимира Путина. Его слова приводят РИА Новости.