Последние новости

Լավրով․ Պետք է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտը կանխելու համար

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար։ Այս մասին Լավրովն ասել է զինաթափման հարցերով համաժողովում ելույթի ժամանակ։

«Կանխատեսելիության բարձրացման, սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար այսօր ակնհայտ է դարձել համատեղ ինտենսիվ աշխատանքի պահանջարկը։ Ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք ուղղված են սպառազինության նկատմամբ վերահսկողության, չտարածման և զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանը։ Չափազանց կարևոր է զերծ մնալ ռազմաշինության ոլորտում վտանգավոր քայլեր իրականացնելուց, որոնք կարող են ընկալվել որպես հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խախտում», – ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին միանալ Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայմանն ուղղված մորատորիումին։

«Մեր երկիրը միակողմանիորեն պարտավորվել է առաջինը չտեղակայել պայմանագրով (միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին) սահմանված համակարգերն այն շրջաններում, որտեղ ամերիկյան արտադրության նմանատիպ համակարգեր չեն տեղակայվի։ Կոչ ենք անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին հետևել մեր օրինակին», – ասել է Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ