Последние новости

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցություններն ադրբեջանական կողմի հետ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են»,–ասված է հաղորդագրության մեջ:

Բնակչությանը կրկին հորդորում են պահպանել հանգստություն։ Նշվում է, որ շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակը կայուն է:

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր` ժամը 16։00-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են մոտակայքում գտնվող Խրամորթ համայնքի կանայք և երեխաները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ