ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԱՐԵԼ ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆԻ ԳԱՆԳԻ ՏՈՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
Թութանհամոն փարավոնի մումիայի ուսումնասիրության շրջանակում հետազոտողները նրա մարմնի համակարգչային տոմոգրաֆիա են անցկացրել: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչպես են երկարատև մոտ արյունակցական ամուսնություններն ազդել Հին Եգիպտոսի պատանի տիրակալի առողջության վրա, հայտնում է Express պորտալը։
Դատական կենսահնագետ դոկտոր Քերոլին Ռենդոն և նրա թիմը համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ստեղծել են փարավոնի մարմնի թվային կրկնօրինակը՝ կենտրոնանալով որոշակի հատվածների վրա՝ ինբրիդինգի ապացույցներ գտնելու համար: Ըստ հետազոտողների՝ այս մեթոդը թույլ է տալիս տեսնել այն մանրամասները, որոնք անհնարին կլիներ տեսնել նույնիսկ տեսողական մանրակրկիտ զննման դեպքում։
Վերլուծելով տոմոգրաֆիայի արդյունքները՝ գիտնականները հատկապես նշել են երիտասարդ փարավոնի գանգի արտասովոր ձևը։
«Նա շատ-շատ երկար գանգ ունի՝ համեմատած մարդկանց մեծամասնության հետ: Ժամանակակից մարդկանց գանգն ավելի կլոր է կամ երկարավուն»,- ասել է բժիշկ Ռենդոն:
Գիտնականները չեն բացառում, որ գանգի անսովոր ձևը ժառանգական հատկանիշ է եղել հին եգիպտական կառավարիչների ընտանիքի համար։ Հարազատների միջև ամուսնական կապերի հետևանքով ռեցեսիվ հատկանիշները ամրապնդվել ու ժառանգաբար փոխանցվել են, դրանցից մեկը կրանիոսինոստոզն է։ Սա երեխայի գանգի ոսկորները միացնող մեկ կամ մի քանի կարերի վաղաժամ սերտաճումն է, որի հետևանքով գլխի անսովոր ձև է ստացվում:
Սակայն գիտնականները փարավոնի ոսկորներում երկարատև արյունապղծության այլ նշաններ չեն հայտնաբերել: Դրա նշաններից մեկը ատամնաշարի պաթոլոգիական փոփոխություններն են, որոնք Թութանհամոնի մոտ չեն հայտնաբերվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 09:42
Эти 25 гектаров земли всегда находились под контролем Армении, часть земель была заминирована, часть использовалась нашими вооруженными силами, а часть – сельчанами. Об этом в соцсетях написала жительница села Киранц Гоар Варданян, комментируя заявление аппарата премьер-министра Армении, передает News.am.
-
2024-05-18 09:40
Министр иностранных дел и внешнеэкономических связей Венгрии Петер Сийярто ответил на вопрос про армянских беженцев из Арцаха.
-
2024-05-18 09:37
Бывший генеральный прокурор Армении Артур Давтян присоединился к движению «Тавуш во имя Родины», лидер которого архиепископ Баграт Галстанян требует отставки премьер-министра Армении Никола Пашиняна, передает Verelq.am.
-
2024-05-18 09:35
Очевидно, что за дестабилизацией в Новой Каледонии стоит Бакинская инициативная группа, созданная Азербайджаном. Об этом в соцесях написала руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.