Последние новости

ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով

Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

Գործարար շրջանակներում վերջերս հաճախ է հիշատակվում «Շիրակ» ֆաբրիկայի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի անունը։ Վերջերս նա գնել է (վարկային միջոցներով) Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, որը իշխանություններին էր ընծայվել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից և վաճառքի հանվել 5 մլրդ դրամով։

Նալբանդյանը ձեռք է բերել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բավական թանկարժեք առանձնատունը նախկին զբոսայգու տարածքում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ։ Ի դեմս Նալբանդյանի և մյուս պարոնների՝ հայ հասարակությունը, ի լրումն արդեն հայտնի բիզնես-էլիտայի, ստացել է նոր կոհորտա, որը նույնպես սպասարկում է Փաշինյանի շահերը և օգտվում ամեն տեսակի արտոնություններից։ Նախքան բիզնեսով զբաղվելը Նալբանդյանը քննիչ է եղել և բավական սերտ կապեր ունեցել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, բայց 2018-ից նա անցավ Փաշինյանի կողմը և կապեր հաստատեց Ռոմանոս Պետրոսյանի եղբոր՝ Վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավարի հետ։

Նալբանդյանի մասին մենք դեռ շատ առիթներ կունենանք խոսելու՝ ազդեցության ոլորտների ընդլայնման և քաղաքական գործընթացներին մասնակցության առումով։ Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան, որին հսկայական դեր է հատկացվելու Երևանի ավագանու 2023թ. ընտրությունների ժամանակ։ Այդ ընտրությունները պետք չէ դիտարկել որպես հեռավոր ապագայում կայանալիք իրադարձություն։ Ընդդիմությունը մայրաքաղաքային ընտրությունների քարոզարշավին պետք է նախապատրաստվեր դեռ երեկ. վաղը ուշ կլինի։ Մինչդեռ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների որոշ պատգամավորներ բավական զարմացած էին այդ թեմայի վերաբերյալ լրագրողների հարցերից, և պատասխանեցին, թե դեռ վաղ է խոսել այդ մասին…

Նախարարն ըմբոշխնում է ճամփորդությունները

Առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն արդեն գերազանցել է բոլոր ռեկորդները, աճում է նաև խուճապը ալյուրի և ձավարեղենի սպասվող դեֆիցիտի առնչությամբ, իսկ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը, սոցիալական իրավիճակի մեղմացմանն ուղղված միջոցների նոր համալիրի մշակմամբ զբաղվելու փոխարեն, վերջերս ճամփորդություն կատարեց ԱՄՆ-ում, ինչը, ՕԳԳ-ի տեսանկյունից, կարելի է հեշտությամբ հավասարեցնել Փաշինյանի կառավարության անդամների մյուս շրջագայություններին։

Պատասխանեք, պարոնայք հարկատուներ, սոցիալական բեռի ի՞նչ թեթեվացում է խոստանում նախարար Մկրտչյանի բովանդակալից զրույցը Ֆրանսիայի լիազոր նախարար Էլիզաբեթ Մորենոյի հետ, որը զբաղվում է գենդերային հավասարության, սեռական փոքրամասնությունների բազմազանության և հավասար հնարավորությունների խնդիրներով:

Մկրտչյանը Փաշինյանի մերձավոր շրջապատից է, հետևաբար՝ նրա ամերիկյան շրջագայության ՕԳԳ-ն դժվար թե ենթարկվի խստապահանջ գնահատման։ Նախկին իշխանության օրոք ընդունված էր քննադատել պատգամավորական տուրիզմը, որի վառ մարմնավորումը դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը, պետգանձարանի հաշվին այցելելով աշխարհի բազմաթիվ երկրներ՝ ամեն տեսակի համաժողովների մասնակցելու պատրվակով, ներառյալ այն, որը նվիրված էր հղիության վաղաժամ ընդհատմանը։ Այսօր հասարակությունը վրդովված է խոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության (11 հոգի) ճամփորդությամբ դեպի Բալի կղզի (Ինդոնեզիա), որտեղ խոսնակը կլիմայի խնդիրներին նվիրված ճառ է ասել:

Սիմոնյանը խոսել է բնավ ոչ Ադրբեջանում պահվող հայ գերիների, Արցախում տիրող հումանիտար աղետի, ինքնիշխան Հայաստանի տարածքի բռնազավթման մասին։ Դատելով նրա ելույթից՝ կլիմայի խնդիրները «առաջնահերթ նշանակություն» ունեն հայ հասարակության համար, որը, բառի բուն իմաստով, գոյատևման եզրին է։ Փոխարենը պարոնայք ուրախ ժամանակ են անցկացրել Բալիում՝ հարկատուների գրպանի հաշվին։

Ի՜նչ կարող ես անել, նրանք իշխանության եկան փողոցից, բոշից փաշա դարձան, շատ են ուզում աշխարհ տեսնել: Փետրվարից մինչև մարտի 20-ը Գերմանիայում հարկատուների փողերի հաշվին քեֆ էր քաշում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այդ ընթացքում նրան հաջողվել է անվտանգության հարցերով շփվել կանցլեր Օլաֆ Շոլցի խորհրդականի հետ։ Իշխանության քարոզչամեքենան ներկայացրեց այս փաստն իբրև մեծ ձեռքբերում…

Անտեսելով ընդդիմության և ԶԼՄ-ների քննադատությունը՝ կառավարությունը շարունակում է մեկ անձից կատարվող պետգնումների պրակտիկան։ Այս առնչությամբ վերջին որոշումը կայացվել է մարտի 17-ին՝ «Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի» շրջանակներում։ Մի քանի պատվերների կատարումը մրցույթի շրջանցումով հանձնարարվել է մեկ կազմակերպության։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը սուր քննադատում էր մեկ իրավաբանական սուբյեկտից պետգնումներ կատարելու արատավոր միտումը։ Այսօր ճանապարհների ասֆալտապատումն ու վերանորոգումը դարձել են խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերության առանձնաշնորհը։

Միակ ոլորտը, որտեղ իշխող ուժի խոստումները գոնե ինչ-որ գործնական մարմնավորում են ստացել, ճանապարհների նորոգումն ու ասֆալտապատումն է, ինչն ունի իր բացատրությունը. այդ աշխատանքներն արվում են պատկառելի «ատկատներով»…

Ռեկտորները ծառայում են ռեժիմին

«Հեղափոխության» արշալույսին գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նշանակված Արայիկ Հարությունյանը վճռականորեն հայտարարեց, որ իրեն զզվեցրել են բարձրաստիճան պաշտոնյաների դուստրերը, կանայք ու սիրուհիները բուհերի դասախոսական պաշտոններում: Այդ ժամանակից ի վեր անցել է ամբողջ 4 տարի, սակայն ոչինչ չի փոխվել. բուհերում առաջվա պես լիառատ են ղեկավար անձանց մերձավոր ազգականները, բարեկամներն ու սանիկները։

ԵՊՀ-ում կատարվող ներկայիս վերափոխումները եվս մեկ անգամ ցույց տվեցին, որ մայր բուհում դասավանդելու են միայն Փաշինյանին հավատարիմ մարդիկ: Ռեժիմն արդեն ընդունել է, որ չի հրաժարվում բուհերի քաղաքականացման արատավոր պրակտիկայից, այսուհետ Երևանի բուհերի բոլոր ռեկտորները ծառայում են ռեժիմին

ԱԱԾ-ն ավարտում է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ընդդիմության պատգամավորների օգնականներին ծեծի ենթարկելու գործի քննությունը: Արդեն պարզվել է միջադեպի պատճառը, այն կապված է վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանի գործողությունների հետ։ Գործ է հարուցված Քր.օր.-ի 258-րդ հոդվածով (մաս 3-րդ, 1-ին կետ)՝ խուլիգանության փաստով։ Նշեմ, որ Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը վայելում են վարչապետի բարձր հովանավորությունը, ուստի ոչ մի անգամ պատասխանատվության չեն ենթարկվել խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում ընդդիմության իրենց գործընկերներին ծեծի ենթարկելու համար։ Նրանց կներվի նաև սադրանքն ընդդիմության պատգամավորների օգնականների դեմ։ Այդ օգնականներին ծեծի ենթարկելու գործով նախաքննության ընթացքում վարչապետի աներձագը հարցաքննվել է որպես վկա, թեև օբյեկտիվ մոտեցման դեպքում նրա գործողությունները պետք էր գնահատել որպես հրահրում

Փաշինյանին առանձնակի մտերիմ անձինք բառացիորեն ըմբոշխնում են ամենաթողությունը, նրանք վերահսկում են մայրաքաղաքում գործունեության բոլոր ոլորտները և օժտված են անսահմանափակ լիազորություններով։ Այսօր արդեն վերջնականապես ձևավորվել է այն գործիչների շրջանակը, որոնց հանձնարարված է մայրաքաղաքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն ապահովելու գլխավոր խնդիրը։

Կատվալյանը կարգուկանոն կհաստատի Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Սաշա Կատվալյանի նշանակումը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշենի համայնքը, վկայում է այն մասին, որ ռեժիմը քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքի աշխատակազմն ուժեղացնելու ուղղությամբ։

ԿԱՏՎԱԼՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆ Է։ Կադրային փոփոխություններ են նախատեսվում նաև այլ վարչական միավորներում։ Ռեժիմը վաղօրոք սկսել է նախապատրաստվել ընտրություններին՝ աչքի առաջ ունենալով 2021 թվականի հունիսի 20-ին մայրաքաղաքի բնակիչների քվեարկության արդյունքները:

Փաշինյանը ամեն ջանք կգործադրի, որպեսզի այդ պատկերը չկրկնվի հաջորդ տարի։ Ռեժիմի պարագլուխը առիթ ունեցել է համոզվելու, որ իր կուսակցությունը կարող է պարտվել մայրաքաղաքի ընտրություններում, որտեղ կենտրոնացած է վարչական ողջ ռեսուրսը, բոլոր նախարարություններն ու ուժային կառույցները, որտեղ վարչական միավորները վերահսկվում են օլիգարխների կողմից, որտեղ բոլոր ռեկտորներն ու դպրոցների տնօրենները պարում են իր դուդուկի տակ։ Չնայած այս ակնհայտ բոնուսներին՝ իշխող կուսակցությունը մայրաքաղաքում պարտվեց խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Դա ստիպել է Փաշինյանին կանխավ սկսել նախապատրաստությունը Երևանի ավագանու ընտրություններին՝ մայրաքաղաքային մոնոլիտ ձևավորելով այն անձանցից, որոնք իշխանության հուսալի նեցուկն են։

Ռեժիմի պարագլուխը հասկանում է, որ սոցիալական իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ժամանակը գնալով ավելի ակտիվ է աշխատում անձամբ իր և իշխող կուսակցության դեմ։ Երևանը տալ ընդդիմությանը, կնշանակի՝ տալ պետության ուղիղ կեսը

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СИСТЕМА ДЛЯ КОРРУПЦИИ И ПРОИЗВОЛА
      2024-03-29 09:59

      Зверское (другое определение здесь не подходит) задержание руководителя общественной организации "Общественное сознание" Нарека Самсоняна 22 марта обошло все телеканалы, став очередным свидетельством того, что Пашинян разговаривает с народом на языке устрашения и полицейского произвола. Самсонян подвергся расправе за неуважительное высказывание в адрес Пашиняна, то есть, за то, чем в эти дни занимается весь народ!

    • "ОН УЖЕ СДЕЛАЛ СВОЕ ЧЕРНОЕ ДЕЛО!.. ОН ДОЛЖЕН УЙТИ!"
      2024-03-29 09:58

      На территории 4-х деревень, которые, по единоличному решению Пашиняна, подлежат сдаче Азербайджану, расположено множество древних памятников. 8 из них включены в список культурно-исторического наследия Армении. На этой территории находится крепость Баганис, которая датируется 2-1 тысячелетием до н. э. Она расположена на расстоянии 1 км к юго-западу от одноименной деревни на небольшом холме по левую сторону дороги, ведущей в Воскепар. По соседству с дорогой существовало древнее поселение, основанное, по заключению историков, в 2-1 тысячелетии до н. э. Оно сохранилось вплоть до периода позднего средневековья.

    • "МОЯ БОРЬБА, МОЯ РОДИНА"
      2024-03-26 09:46

      Отвечая на днях на вопросы журналистов, депутат от фракции "Айастан" младший сын второго президента Левон Кочарян опроверг ранее появившиеся в СМИ слухи о намерении основать собственную партию. Почти одновременно появились слухи о том, что партию решила создать одна из соратниц Роберта Кочаряна член организации "Зов сыновей" Ани Карапетян. Ее партия называется "Моя борьба, моя родина". До сих пор в стране было 119 зарегистрированных партий, теперь будет 120.

    • БУДЕМ ПОТРЕБЛЯТЬ УКРАИНСКУЮ ПШЕНИЦУ?
      2024-03-26 09:33

      По данным марзовой администрации Тавуша, в 2023 г. осенняя посевная в марзе была проведена на территории 2741 гектаров. Специалисты считают, что скромные масштабы посевной обусловлены отсутствием в прошлом году государственных субсидий на выращивание пшеницы. Правительство не сочло уместным финансировать в прошлом году эту программу.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։

    • «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԱՆԼՈՒՐՋ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՇԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՏՈՒՅԳ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»
      2022-02-07 18:12

      «Եվրոպան չարձագանքեց...» -Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին չառաջադրել իրենց թեկնածուին Հայաստանի 5-րդ նախագահի պաշտոնում, չէ՞ որ ի սկզբանե խոսքը վերաբերում էր քաղաքական հարուստ անցյալ ունեցող հավասարազոր թեկնածությանը, հետաքրքրություն էր բորբոքվում և նույնիսկ կոնկրետ անուններ էին նշվում: