Последние новости

ԱՊՐԻԼ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԼՈՔՈՍՏ, ՉԵՌՆՈԲԻԼ…

Թուրքիային դարեր շարունակ ներել են հայերի ֆիզիկական բնաջնջումը

1953թ. մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը դիմեց Թուրքիայի կառավարությանը հետևյալ հայտարարությամբ. «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի հանդեպ իրենց տարածքային պահանջներից», իսկ արդեն 1955-ի սեպտեմբերին Ստամբուլում Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց հույների և հայերի արյունոտ ջարդեր: 21-րդ դարում Հայոց ցեղասպանության մեղքի անպատիժ մնալը հանգեցրեց Էրդողանի ռեժիմի կողմից Ադրբեջանին սիրիացի վարձկանների և մահաբեր «բայրաքթարների» մատակարարումների 44-օրյա պատերազմի ընթացքում։

Եթե չլիներ Ստալինգրադում խորհրդային բանակի հաղթանակը, ապա անմիջապես գործողության մեջ կմտներ Իսմեթ Ինյոնյուի ծրագիրը, որով նախատեսվում էր 18-ից 60 տարեկան հայ և հույն տղամարդկանց զանգվածային կոտորած, ինչպես դա եղավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ոչնչացվում էին աշխատանքային գումարտակների հայ զինծառայողները: Նրանց ստիպում էին իրենց ձեռքով փորել սեփական գերեզմանը։ Ի՞նչ ծրագրեր է այսօր փայփայում Անկարան՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասնակի ձախողման դեպքում:

ՄԱԿ-ը, Պոտսդամի խորհրդաժողովը, համաշխարհային տերությունների Լոնդոնյան, Մոսկովյան, Փարիզյան խորհրդակցությունները 1945-1947թթ. պաշտոնապես չճանաչեցին ու չդատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Թուրքիային դարեր շարունակ ներել են հայերի ֆիզիկական բնաջնջումը, ներեցին նաև մասնակցությունը 44-օրյա պատերազմին. ներեցին նույնիսկ այն երկրները, որոնց կառավարություններն ու խորհրդարանները դատապարտել են 1915-ի Ցեղասպանությունը, բայց դատապարտմանը չի հաջորդել պատիժը վաղեմության ժամկետ չունեցող ոճրագործության համար:

Բացարձակ անպատիժ մնալով 1915-ի արյունալի իրադարձություններից հետո, Թուրքիան 1920-ին հարձակվեց Կիլիկիայի և Արևելյան Հայաստանի վրա, Ցեղասպանության զոհ դարձան 60 հազար հայեր Կիլիկիայում և 40 հազար՝ Արևելյան Հայաստանում։ 1919-1923 թթ. Թուրքիան դիվանագիտական խաղեր էր վարում Արևմուտքի և Խորհրդային Ռուսաստանի հետ, արդյունքում Անտանտի երկրները և հաղթանակած սոցիալիստական հեղափոխության երկիրը զիջումներ արեցին Թուրքիային հայերի հաշվին։ Հակահայկական դավադրությունների արդյունքում Թուրքիան Ցեղասպանության զոհերի աճյունների և հայկական գավառների ավերակների վրա քարտ-բլանշ ստացավ նոր ոճիրների համար։ Լկտիանալով անպատժելիությունից՝ թուրքերը կոտորեցին Ցեղասպանությունից փրկված 200 հազար հայերի։ Իզմիրում ամերիկյան հյուպատոս Ջորջ Հորթոնը 1922-ին գրել է. «Աթաթուրքը հայերի նոր հալածանք է սկսել. կանանց ու երեխաներին փակելով երկաթուղային վագոններում, հրամայեց ածուխ լցնել նրանց վրա, իսկ հետո վառել...»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը կրկին չդատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչը հանգեցրեց, կրկնեմ, 1955-ի ստամբուլյան ջարդերին…

Անցած դարի 20-ական թվականների կեսերից տարածքային մանիպուլյացիաների արդյունքում Ադրբեջանին տարածքներ անցան Կապանի, Վարդենիսի, Մեղրիի և այլ շրջաններում: Առաջիկա սահմանագծումը, ամենայն հավանականությամբ, կնշանավորվի Հայաստանի նոր կորուստներով: Մեր օրերում ցեղասպան պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, շարունակում են էթնիկ զտումների քաղաքականությունն արցախահայության դեմ ՝ փորձելով ավարտին հասցնել այն, ինչը չհաջողվեց 20-րդ դարում։ Ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության աչքի առաջ։ Սահմանագծման և սահմանազատման քողի տակ հայերին պարտադրում են հրաժարվել Արցախից, ստիպում մոռանալ, որ Արցախը ազգային-պետական կազմավորում է, որը պաշտոնապես գոյություն ունի այդ կարգավիճակում 1923 թ.հուլիսի 7-ից, երբ ստեղծվեց ԼՂԻՄ-ը։

Համաշխարհային խաղացողները պատրաստակամ աչք են փակում թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի արդյունքում Արցախի տարածքների բռնազավթման վրա, մինչդեռ, համաձայն միջազգային նորմերի, սահմանազատման հարցը պետք է լուծել Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցի հետ միասնական փաթեթով:

Իսրայելը զենք էր մատակարարում ցեղասպան պետություններին

Ապրիլին նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Հոլոքոստի հերթական տարելիցը՝ «Հրեա ժողովրդի աղետի և հերոսության հիշատակի օրը»։ Հրեական օրացույցը պարբերաբար փոխում է այդ օրվա ամսաթիվը. օրինակ, 1995-ին Հոլոքոստի տարելիցը նշել են ապրիլի 27-ին։

Պատմությունը ցույց տվեց, որ հայ եվ հրեա ժողովուրդների ֆիզիկական ոչնչացումը ձգված է ժամանակի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ արդեն փակվել էին մահվան ճամբարներն ու գազախցերը, 1946 թվականին Լոձում և լեհական մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հրեական ջարդեր։

Անգլիան, որին պատկանում էր Պաղեստինի մանդատը, լոկ խոսքերով հայտարարում էր սեփական պետություն ստեղծելու հրեա ժողովրդի իրավունքի մասին, իսկ իրականում ամեն կերպ խոչընդոտում իր պատմական հողում բնակություն հաստատելու հրեաների փորձերին։ 1946 թվականին Անգլիայի զինված ուժերի դեմ ծովային ճակատամարտում խորտակվեց «Էքսոդուս» նավը, որը Պաղեստին էր տեղափոխում հրեա փախստականների։ Հարյուրավոր մարդիկ, որոնց հաջողվել էր փրկվել Հոլոքոստից, զոհվեցին, բառի բուն իմաստով, իրենց երկրի շեմին։ Այն պետությունը, որի ժողովուրդը Հոլոքոստ է վերապրել, 21-րդ դարում զենք էր մատակարարում ցեղասպան Ադրբեջանին, աջակցելով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային։

Ծագումով ավստրիացի Հիտլերը բարձրագույն բարոյականություն հայտարարեց հրեաների բնաջնջումը, իսկ 2006թ. փետրվարին ավստրիական դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց անգլիացի պատմաբան Դեյվիդ Իրվինգին Հոլոքոստի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների զանգվածային ոչնչացման հրապարակային ժխտման համար: Դատավարությունը մեծ հրապարակայնություն ստացավ 2005թ.դեկտեմբերին Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի այն սկանդալային հայտարարությունների խորապատկերին, թե Հոլոքոստը առասպել է: Ելույթ ունենալով իսլամական պետությունների խորհրդաժողովում, Ահմադինեժադն առաջարկեց, որ հրեաների ոչնչացման մեղքը հանձն առած երկրները տրամադրեն իրենց տարածքի մի մասը՝ հրեական պետությունը Եվրոպա տեղափոխելու համար, որպեսզի այդ կերպ լուծվի պաղեստինյան խնդիրը:

2005-ի սեպտեմբերին աշխարհը հետևում էր սկանդալին, որը բռնկվել էր դանիական «Յուլլանդս Պոստեն» թերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման հետևանքով։ Այդ ծաղրանկարներն այնուհետ վերատպեցին նորվեգական երկու պարբերականներ, որից հետո մահմեդական որոշ երկրներում մրցույթ հայտարարվեց «հորինված Հոլոքոստ» թեմայով այլընտրանքային ծաղրանկարների համար։ «Գոլոս»-ը այն ժամանակ գրել է այդ մասին, ինչպեսև դրան հաջորդած արյունալի հետևանքներով ծաղրանկարային սկանդալների, բայց մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ 2022 թվականին Հայաստանի ներսում անհրաժեշտություն կառաջանա խստացնել քրեական հոդվածը Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին։ Անհրաժեշտությունը թելադրված է նրանով, որ 2018 թվականին մեր երկրում իշխանությունը զավթել են քաղաքական թուրքերը, որոնք համաձայն են մոռացության մատնել անցյալը՝ հանուն մտացածին «խաղաղության դարաշրջանի» գալուստի…

Ոչ ոք դասեր չի քաղել անցյալից

1986թ. ապրիլի 26-ին վթար տեղի ունեցավ Չեռնոբիլի ԱԷԿ-ում. այդ ապրիլյան փաստը մեր հրապարակման մեջ զետեղում ենք այն պատճառով, որ ԽՍՀՄ ղեկավարությունը, փորձելով թաքցնել վթարի փաստը, պայթյունից հաշված օրեր անց մայիսմեկյան ցույց անցկացրեց, փողոց դուրս բերելով հարյուրավոր երեխաների…

Այս օրերին ուկրաինացիները սպանում են ռուսներին, ռուսները՝ ուկրաինացիներին, ընթանում է պատերազմ  մինչ ոչնչացում և հյուծում, ընդ որում ուկրաինացիները պատերազմում են նացիստական սվաստիկայով։ Դա նույնպիսի խելագարություն է, ինչպիսին 2020թ. իսրայելական գերնոր մահաբեր սպառազինությունների մատակարարումներն էին Բաքվի ֆաշիստական ռեժիմին՝ հայկական երկրորդ պետության խաղաղ բնակչությանը հարվածելու համար։ Նացիստական համակենտրոնացման ճամբարների դռները բացած ազատարար մարտիկների թվում շատ են եղել հայերը։ Ոչ ոք դասեր չի քաղել անցյալից. այն պետությունը, որի քաղաքացիները Հոլոքոստ են վերապրել 20-րդ դարում, 21-րդ դարում խրախուսում է ցեղասպան ռեժիմների գործողությունները։

Ուկրաինացիները, որոնց պապերն ու նախապապերը վերապրել են ֆաշիստական բռնազավթումը, նացիստական սվաստիկայով դրոշների ներքո պատերազմում են Ուկրաինան ու Եվրոպան ֆաշիզմից ազատագրած ժողովրդի դեմ։ «Ազով», «Այդար» և «Դնեպր» գումարտակների հրամանատարները բացահայտ կոչ են անում սպանել ռուսներին։ Հունաստանի խորհրդարանում պատգամավորների մեծամասնությունը վրդովվել է, երբ նրանց ցույց են տվել նացիստական «Ազով» գումարտակում կռվող հույների ուղերձի տեսագրությունը:

Նույն օրը իշխող ռեժիմի հեռուստաալիքներից մեկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի խոսափող Հովիկ Աղազարյանն արտաբերեց հետևյալ խոսքերը. «Այո, սիրելի թշնամիներ, մենք ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը»։ Դա ասվեց Փաշինյանի Բրյուսել կատարած այցից հետո։ Հայաստանը ղեկավարող քաղաքական թուրքերը չեն թաքցնում ուրախությունն այն առիթով, որ «տրորեցին ռևանշիստների քիթը»։ Իսկ ռևանշիստներ են անվանում նրանց, ովքեր ազատագրել են Արցախը, հասել տնտեսական աճի երկնիշ ցուցանիշների և տարածաշրջանում ամենամարտունակը դարձրել հայոց բանակը։ Օրերս Երևանի կենտրոնում ահաբեկիչները իշխող ռեժիմի պարագլխի անմիջական հրահանգով պղծեցին Արցախի Հանրապետության դրոշը։ Ապրիլ. Ցեղասպանություն, Հոլոքոստ, Չեռնոբիլ՝ «սև իրողություն»…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОПЫТКА КОНСОЛИДАЦИИ ПРОАМЕРИКАНСКИХ СИЛ ПРОВАЛИЛАСЬ
      2022-10-01 11:02
      582

      Не пожелали слиться в экстазе… Партия террористов "Сасна црер", которая после досрочных выборов 20 июня 2021 г. продолжает прятаться за ширмой "Народно-демократический полюс", представила заявку в мэрию Еревана на проведение целой серии антироссийских акций протеста. Предыдущие акции были до смешного малочисленными. Полицейских было гораздо больше, чем участников, но, похоже,  из посольства США поступила директива к консолидации антироссийских сил, а потому НДП решил не отступать.

    • ГОДОВЩИНУ КАРИБСКОГО КРИЗИСА МИР ВСТРЕТИТ ПОД УГРОЗОЙ ЯДЕРНОЙ КАТАСТРОФЫ
      2022-10-01 10:44
      468

      Ракетно-ядерная истерия 60 лет спустя Долгое время казалось, что об этом кризисе известно все, но буквально недавно в бумагах 35 президента США ученые нашли дневниковую запись 1962 г. (черновик речи), из которой следовало, что Джон Кеннеди испытывал искушение прибегнуть к ядерному оружию.

    • НА КОГО ОБИЖАЕТСЯ «САМЫЙ ВЛИЯТЕЛЬНЫЙ ЕВРЕЙ В МИРЕ»?
      2022-09-30 09:46
      1026

      "Если мы подорвали российские трубопроводы…" До 4 октября президент РФ, Госдума и Совет Федераций завершат оформление документов по итогам референдумов в ДНР, ЛНР, Запорожской и Херсонской областях. Ожидается, что 30 сентября президент РФ Путин выступит с обращением, в котором укажет на то, что некоторые области РФ частично оккупированы ВСУ.

    • ВЛАСТЬ ТРЕБУЕТ ПРОДОЛЖЕНИЯ БАНКЕТА…
      2022-09-28 10:01
      2492

      Госсистема недееспособна, зато пожирает миллионы Руководитель аппарата правительства Араик Арутюнян не может преодолеть 2 лестничных пролета, а потому на ремонт своего персонального лифта выпросил у правительства 52 тыс. долларов. И это в то время, когда солдаты на позициях продолжают спать в палатках на голой земле. Сразу после агрессии 13 сентября министерству экономики срочно понадобился ремонт сразу всех 13 туалетов, на который из госбюджета, не задумываясь, выделили 31,6 млн драмов. При наличии реальной угрозы повторения агрессии против территориальной целостности Армении туалеты министерства – самая "первоочередная" задача.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ