Արցախի ԱԺ փոխնախագահ․ Համահայկական կոնսոլիդացիա ենք հայտարարում
Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը համահայկական կոնսոլիդացիա է հայտարարում։ Այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
«Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները ՀՀ-ի վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որն Արցախի համար համարժեք է մահվան դատավճռին։ Ավելի ցածր կարգավիճակով Արցախը կլինի «Դաղլը Կարաբախ», որը Արցախի և Հայաստանի վերջն է։ Դիմում ենք ողջ հայ ժողովրդին` եկել է ճշմարտության պահը, համախմբման ժամն է»,- ասաց Բաղունցը։
Նրա խոսքով` շատերը 2020-ի նոյեմբերին մնացին Արցախում` պատրաստ զոհվելու, բայց չհանձնվելու։ Ուստի հիմա, ըստ Արցախի ԱԺ փոխնախագահի, հանուն մեր երեխաների, համայն հայության ապագայի, փաստացի համահայկական կոնսոլիդացիա են հայտարարում։
Բաղունցը նշում է` յուրաքանչյուր ոք, ում համար հայի պատիվն ու արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, պետք է կանգնի Արցախի կողքին և Արցախի քաղաքացի հռչակվի։
«Իսկ քաղաքակիրթ աշխարհը թող կրկին ցեղասպանություն կազմակերպի 10 միլիոնանոց հայության դեմ։ Արցախն ունի բազմաթիվ բարեկամներ, որոնք կանգնած են մեր կողքին։ Վստահ եմ, որ եթե մենք կրկին ոտքի կանգնեք, մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում, աշխարհը դեմքով կշրջվի դեպի մեր ժողովուրդը։ Մենք կանգուն ենք»,- ասաց Բաղունցը։
Արցախի ԱԺ-ն այսօր հայտարարության տեքստ է ընդունելու, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 18:31
Бакинский суд продлил срок ареста представителям военно-политического руководства Арцаха на пять месяцев, сообщили азербайджанские СМИ.
-
2024-05-15 18:29
Баграт Србазан в беседе с журналистами коснулся незаконного содержания в бакинской тюрьме военно-политического руководства Арцаха. Это бесчестие для всех нас, - подчеркнул Србазан.
-
2024-05-15 17:59
Если мост перейдет Азербайджану, ни один ученик не будет заниматься в новой строящейся школе. Об этом заявил в беседе с журналистом Восканом Саркисяном административный руководитель села Киранц Тавушской области Армении Камо Шагинян.
-
2024-05-15 17:45
50,5% респондентов в Армении никого не видят в качестве руководителя переходного правительства/премьер-министра РА. Об этом заявил глава армянского представительства «GALLUP International Association» Арам Навасардян на пресс-конференции в среду.