Последние новости

ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ

Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները

Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

Այն բանից հետո, երբ կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին սահմանագծման մեկնարկի և մինչև ապրիլի վերջ համապատասխան հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, այն հարցի պատասխանը, թե արդյոք իշխող վարչախումբը համաձայնել է Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Կասկածների նշույլներն էլ փարատեց ապրիլի 13-ին Փաշինյանի ելույթը խորհրդարանի ամբիոնից. ռեժիմի պարագլուխը չբացառեց, որ Ադրբեջանը կփորձի խաղաղ բանակցություններն արագ մտցնել փակուղի՝ նոր ագրեսիայի սանձազերծման համար ձեռքերն արձակելու նպատակով։

Մի՞թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի ենթադրում, որ Արցախի ճակատագիրն արդեն վճռված է։ Մի՞թե Փաշինյանը բաց տեքստով չհայտարարեց, որ «2016-ից Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը»։ Մի՞թե Բրյուսել կատարած այցից հետո նա չհայտարարեց Հայաստանի վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական» տարածքների մասին։ Ռեժիմին ծախված վայ-քաղաքագետները, դեմքին կարևոր արտահայտություն տված՝ փքելով այտերը, այս օրերին խոսում են այն մասին, թե սահմանազատման գործընթացը կբացառի ռազմական միջադեպերը սահմանի վրա և Հայաստանի բռնազավթված տարածքներում։ Այդ պարոնայք, հավանաբար, կարծում են, թե մենք պետք է սահմանազատում անցկացնենք Դանիայի կամ Նորվեգիայի հետ։ Իսկ թե ինչ կլինի այդժամ Արցախում, մեզ արդեն չի՞ վերաբերում։ Վերջին անգամ ադրբեջանցիները կրակ են բացել ապրիլի 12-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե չի մեկնում Արցախ՝ Ադրբեջանին չհրահրելու համար։ Դե, իհարկե, Բալի կղզի ճամփորդելը շատ ավելի հաճելի է... ԱԺ ամբիոնից Փաշինյանի հիշյալ ելույթը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անվանել է «խոստովանական ցուցմունք այն մասին, որ իշխանությունը ոչինչ երաշխավորել չի կարող»: Փաշինյանը հրապարակավ խոստովանեց իր անկարողությունը, բայց միաժամանակ հրաժարական չտվեց, այլ նախընտրեց, ավանդույթի համաձայն, ամեն ինչում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Որպես շեղող հնարք՝ այս օրերին ողջ թափով շահագործվում է այն ծեծված արտահայտությունը, թե սահմանագծումն ու սահմանազատումը տևական գործընթաց է, իբր՝ հույս կա, որ հընթացս կհստակեցվի Արցախի կարգավիճակը, ու այլևայլ դատարկախոսություն պարապ ականջի համար, իբրև թե հնարավորություն կա, որ խոսք կգնա անկախության մասին։ Բրյուսելում Արցախի թեմայով Փաշինյանի լռությունն արդարացնելու փորձը՝ այն պատճառաբանությամբ, թե ԵՄ մայրաքաղաքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տխմարագույն զառանցանք է. մենք Ադրբեջանի հետ այլ հարաբերություններ չունենք, բացի Արցախի խնդրից, եթե իրերին նայենք իրական քաղաքականության տեսանկյունից։

Նույն տեսանկյունից դիտելիս նկատելի են իրադարձություններն արագացնելու պաշտոնական Բաքվի փորձերը։ Ալիևը տեսնում է Փաշինյանի ռեժիմի խարխլվածությունը և նրա դավաճանական ծրագրերին ցուցաբերվող դիմադրության շարժման ակտիվացումը Հայաստանի ներսում։ Կանխամտածված լռության է մատնվում այն հանգամանքը, որ Փաշինյանի ռեժիմն ընդունել է Բաքվի բոլոր 5 առաջարկները (նախապայմանները), իսկ Բաքուն, իր հերթին, մերժել է ռեժիմի լրացումներն այդ նախապայմաններին։ Չնայած դրան, Փաշինյանը քայլեր է ձեռնարկում խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ՝ ի վնաս Արցախի անվտանգության, հնչեցնելով հերթական սուտն այն մասին, թե ինքը հիմք է ընդունում Արցախի ոչ թե կարգավիճակը, այլ անվտանգությունը։ Կարելի է կարծել, թե Ադրբեջանի կազմում Արցախը կարող է անվտանգություն ունենալ։ Իր դավաճանությունը Փաշինյանը փորձում է վերագրել ժողովրդին, որը, իր խոսքերով, 44-օրյա պատերազմից հետո իրեն օժտել է հակամարտության խաղաղ կարգավորման մանդատով։

Ավելի վաղ Փաշինյանը հղում էր կատարում Մինսկի խմբին, որպեսզի համանախագահները բանակցություններ նախաձեռնեն խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ, թեև Մինսկի ձևաչափը չունի նման մանդատ, այլ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ: Համանախագահների ձևաչափի վերաբերյալ կան հիմնավոր մտավախություններ. ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հաստատել են իրենց մասնակցությունը, սակայն դժվար թե նրանք ինչ-որ բան քննարկեն ռուս համանախագահի հետ։ Մինչ պաշտոնապես ձգձգվում է անորոշությունը, ֆրանսիացի համանախագահի Երևան կատարած այցը հիրավի ցնցող եզրակացությունների հանգեցրեց առանձին քաղաքագետների։ Ռեժիմին ծառայող պարոնայք անմիջապես հայտարարեցին, թե Եվրոպայի հովանու ներքո մեր գործերը կընթանան հալած յուղի պես։ Ամեն ինչ պարզ է (մեջբերում եմ առանց չակերտների, բայց բուն տեքստով). Ուկրաինայում Պուտինի բռնապետական ռեժիմի պարտությունից հետո կոլեկտիվ Արևմուտքը կզբաղվի Թուրքիայով և Ադրբեջանով, որտեղ նույնպես բռնապետական ռեժիմներ են, իսկ արդյունքում կշահի Հայաստանը։ Հովսեփ Խուրշուդյանն այդպես էլ հայտարարեց, թե հենց այդ սցենարն է բխում Ուկրաինայի ներկայիս իրադարձություններից։

Նման քաղաքագիտական հերետիկոսություն ռեժիմի քարոզչամեքենան այս օրերին տիրաժավորում է առանց դադարի։ Իսկ բացի այդ, սույն քարոզչամեքենան վերջին օրերին ակտիվորեն քննարկում է ռուսական զենքի թեման՝ անփոփոխ պնդումով, թե հայկական բանակի բարեփոխումը պահանջում է վճռական հրաժարում ռուսական սպառազինությունից, որն, իբր, ապացուցել է իր ոչ պիտանի լինելը Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիստականացման հատուկ գործողության ընթացքում

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունն իրեն պահում է Թուրքիայի գործակալի պես, մինչդեռ իր դառը փորձից դասեր առած Վրաստանը հրաժարվեց ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում:

Ռազմական ճնշման տակ

2022 թվականը նշանավորվեց Սյունիքի Ներքին Հանդի մերձակայքում ադրբեջանական զավթիչների առաջխաղացմամբ ևս 1 կիլոմետրով, ինչը համառորեն թաքցվում էր ՊՆ-ի կողմից, թշնամին խորացել է նաև Վարդենիսի մերձակա տարծքում: Իր ելույթում Փաշինյանը Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժումն անվանեց իշխանության բացթողում։ Մայիսի 12-ին մեկ տարի կլրանա սողացող բռնազավթման օրից։

Ընդ որում Փաշինյանը կրկին փորձեց թոթափել մեղքն իր վրայից և սլաքները տեղափոխել ՀԱՊԿ-ի վրա։ Սողացող բռնազավթումը շարունակվում է, ադրբեջանցիները խորանում են երկրի տարածքում զենքը ձեռքին, նման պայմաններում սահմանազատում հնարավոր չէ ի սկզբանե։ Նման գործընթացները չեն իրականացվում ռազմական ճնշման տակ, այլապես այդ գործընթացը կարելի է հավասարեցնել տարածքների զինված զավթման՝ սահմանների հստակեցման ցուցանակի տակ։

Գրեթե ոչ ոք կասկած չունի, որ հայկական կողմը սահմանազատման հանձնաժողով կգործուղի ոչ թե մասնագետների, այլ Փաշինյանի հնազանդ կամակատարների, որոնք կգործեն ադրբեջանցիների հրահանգով, եթե, իհարկե, ռուսները չորոշեն իրենց ձեռքն ու սեփական վերահսկողության տակ վերցնել գործընթացը, ինչը դժվար թե փրկի Հայաստանին տարածքային կորուստներից։ Ալիևի և Փաշինյանի միջև «կոնսենսուս մինուս Արցախ» գործարքը կայացել է, և արդեն կարևոր չէ, թե ով է հանդես եկել դրա կնքահոր դերում. Եվրոպան, Ռուսաստանը, թե Թուրքիան։ Կարևորն այն է, որ գործընթացները շարժվում են նախանշված ուղղությամբ, բայց հայ հասարակության մի մասը նախընտրում է ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում։ Իսկ ապրիլի 13-ին առանձնակի սրտացավ քաղաքացիները նույնիսկ կարեկցանքով համակվեցին Նիկոլի նկատմամբ. չէ՞ որ կապիտուլյանտն այնքա՜ն խղճալի էր խոսում խորհրդարանի ամբիոնից այն մասին, որ միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում»։

Նախքան 2018-ի գարնանն իշխանության զավթումը այդ հանրությունը ճնշում էր գործադրում Ալիևի վրա, որպեսզի նա ճանաչի Արցախը։ Զգո՞ւմ եք տարբերությունը։ Ապրիլի 13-ի ելույթը լսել են բոլորը, ուստի սահմանափակվեմ ներկայացված հղումներով, քանզի դրանք էլ բավական են միանշանակ եզրահանգման համար. նման ելույթներից հետո հրաժարակա՛ն են տալիս։ Եթե ինքդ ես խոստովանում, որ ոչինչ չես կարող անել, ապա բարեհաճիր հեռանալ բանակցությունների սեղանից։ Ասենք, դու վաղուց արդեն ոչ թե սեղանի շուրջ ես, այլ սեղանի վրա։ Հայաստանը պետք է շտապ կարգով փոխի բանակցողին…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СВАДЬБА ЗА $50 ТЫС. – ЭТО НЕ КРАЖА СОЛДАТСКОГО ПАЙКА?
      2022-08-15 11:04
      646

      На пике революционной эйфории массы жаждали крови… Управление генпрокуратуры по конфискации имущества незаконного происхождения нынешним летом предъявило требование семье покойного генерала Манвела Григоряна. Речь о конфискации 28 наименований недвижимости на территории РА, а также 16 транспортных средств. При отсутствии возможности провести конфискацию взысканию подлежит средняя рыночная стоимость движимого и недвижимого имущества в размере 2. 552. 000. 000. Напомню, что суды по обвинению вдовы Манвела Назик Амирян продолжались и после гибели генерала.

    • НАЧАЛО И ИТОГИ ПЕРВОГО ГОДА: ОТ 2 АВГУСТА 2021 г. ДО 15 ИЮЛЯ 2022 г.
      2022-07-28 09:59
      8648

      Парламент 8-го созыва начался с провокаций и рукоприкладства Лето перевалило за середину, 15 июля парламент официально ушел в отпуск, депутаты разъехались по экзотическим пляжам, оставив нелестные воспоминания о нечистоплотной возне вокруг проекта о лишении 33 оппозиционеров депутатского мандата. И что бы ни говорилось о том, что решение об обращении в КС не обсуждалось и прочее в том же духе, осадок остался.

    • ИМИТАТОРЫ НА РУИНАХ
      2022-07-28 09:54
      4125

      «Шариковы» и «рюкзаки» Из всех версий о цели посещения Еревана секретарем верховного совета национальной безопасности Ирана, главами ЦРУ и внешней разведки РФ наиболее реалистичной выглядит версия, что господа прибыли с целью убедиться в психической адекватности главаря режима, а заодно оценить адекватность секретаря Совбеза. Армен Григорян на днях объявил о намерении нашей страны обзавестись службой внешней разведки. Не исключено, что руководителей иностранных разведок привлекли также манипуляции учителя истории Сурена Папикяна на посту министра обороны на предмет подчинения себе начальника Генштаба ВС...

    • ЧТО СЕГОДНЯ МОЖЕТ "МИЗИНЕЦ" СУРЕНА ПАПИКЯНА?
      2022-07-28 09:03
      3735

      Кадровая политика нацелена на подрыв института гражданской службы Назначения по татаро-монгольскому (родоплеменному) принципу, которые Тер-Петросян критиковал в 2008 г., за истекшие 4 года стали нормой жизни, иными словами, в Армении просто нет другой кадровой политики. Бывший председатель Совета гражданской службы Манвел Бадалян периодически публикует способы, к которым прибегает режим для распределения хлебных должностей между своими людьми.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59
      420

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27
      409

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42
      690

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

    • ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ
      2022-03-14 20:29
      619

      Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը: