Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրն է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը
Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը դարձավ Կատարակտի եւ ռեֆրակտիվ վիրաբուժության ամերիկյան հիմնադրամի՝ 2022 թվականի Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մրցանակն ամերիկահայ ակնաբույժին շնորհվեց ապրիլի 24-ին, Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ:
Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակը տրվում է բարեգործական բացառիկ աշխատանքների համար:
«Հայկական ակնաբուժության նախագիծն իմ կյանքին մեծ իմաստ է տվել եւ միշտ պատվաբեր է եղել ինձ համար: Շատ ոգեւորիչ է իմ գործընկերների կողմից այս մրցանակը ստանալ 30 տարվա իմ նվիրվածության համար: Սխալ գործած կլինեմ, եթե չնշեմ այն բազմաթիվ բժիշկներին, ովքեր ինձ միացել են այս ընթացքում: Անչափ հպարտ եմ մեր ձեռքբերումներով եւ հիացած, թե որքան հեռուն է գնացել այս ծրագիրը», - ասել է բժիշկ Ռոջեր Օհանեսյանը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".