«Ժողովուրդ»․ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից սկսած՝ Հայաստանում իրավապահ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Տպավորություն է, թե ուժայինները մոռացել են իրենց բուն գործերը և ըննդիմության ակցիաների հետևանքով այլ օրակարգի մեջ են հայտնվել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միմյանց հետ զրույցներում դժգոհում են, թե ամբողջ օրը ստիպված են լինում հրատապ խորհրդակցություններ անել: Ինչու՝ որովհետև ընդդիմության ակցիաների հետևանքով տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոնյաները ստիպված են զբաղվել ակտիվիստներով, նոր գործեր հարուցել, քննել դրանք, որոշներին հատուկ ուշադրություն սևեռել, որպեսզի նոր գործ հարուցվի, և այլն: Արդյունքում երկրորդ պլան են մղվել մյուս գործերը:
Մի շարք փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին, որ իրավապահների այս գործելաոճի հետևանքով շատ կալանավորվածների կամ այլ կարգավիճակ ունեցող մեղադրյալների մասով գործերի քննությունները դոփում են տեղում: Չի բացառվում, որ շատ փաստաբաններ աղմուկ բարձրացնեն և պահանջեն իրավապահներից քննություն սկսել կամ շարունակել, այլ ոչ թե անվերջ հրատապ խորհրդակցություններ անել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 15:42
В Баку 1 мая состоялось открытие здания «телевидения западного Азербайджана» при одноименной общине.
-
2024-05-01 15:39
Армянский национальный комитет Великобритании (ANC UK) выразил обеспокоенность политикой Еревана по умиротворению Баку.
-
2024-05-01 15:36
Партия "Новая сила", основанная бывшим мэром Еревана Айком Марутяном, заявила о готовности возглавить протестную волну при условии, что она будет поистине народной, а не инициирована какой-либо политической группировкой. Об этом Марутян заявил журналистам на первом съезде партии.
-
2024-05-01 14:33
Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины». В заявлении говорится: