Последние новости

ԱՄԵՐԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին:

Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային և տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով առավել կայուն ապագայի ստեղծմանը:

Հաղթողներն ընտրվում են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից ստացված հայտերի և իրականացված անկախ հետազոտության արդյունքների հիման վրա: Գնահատման չափանիշները ներառում են կառավարման քաղաքականություններն ու նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները:

«Համաճարակը և էներգետիկ ոլորտի խափանումները բարձրացրել են կլիմայի փոփոխության ռիսկերի մասին իրազեկվածության մակարդակը, իսկ տեխնոլոգիական նորարարությունները վնասը նվազեցնելու և կայուն ապագա կառուցելու համար նոր հնարավորություններ են ընձեռում և նոր լուծումներ են առաջարկում: Global Finance ամսագրի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում շնորհվող մրցանակների միջոցով գնահատական է տրվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք աչքի են ընկնում նշված ոլորտում պահանջվող բոլոր նախաձեռնությունների բավարար ֆինանսավորմանն ուղղված ջանքերով և նշված երկարաժամկետ խնդիրների լուծման ստեղծարար առաջարկներով», - նշել է Global Finance ամսագրի գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Ամերիաբանկի հեռանկարային ռազմավարության հիմքում կայուն զարգացման սկզբունքն է: Մենք շարունակաբար նոր հնարավորություններ ենք փնտրում և ներգրավում ենք միջազգային գործընկերների կայուն ֆինանսավորման մեր պորտֆելն ընդլայնելու համար: Կայուն ֆինանսավորման ոլորտում մենք առաջնորդվում ենք գլոբալ բնապահպանական խնդիրներով և կլիմայի փոփոխության ռիսկերով: Մենք պատասխանատու ենք նշված խնդիրների լուծման գործընթացքում մեր լուման ներդնելու համար: Global Finance ամսագրի կողմից շնորհված մրցանակը շատ մոտիվացնող է: Այն մեզ պարտավորեցնում է առավել շատ ջանքեր գործադրել պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի կայուն ապագան կերտելու ուղղությամբ», - ընդգծել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Մեր երկարաժամկետ պարտավորությունն է ստեղծել կայուն միջավայր և աջակցել մեր հաճախորդներին չեզոք ածխածնային տնտեսությանն անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ (GBF), որը համահունչ է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA*) Կանաչ պարտատոմսերի ներկայիս սկզբունքներին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):

2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և ազդեցիկ ներդրողների աջակցությամբ:

2020թ. Ամերիաբանկը դարձավ կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկը Հայաստանում և նախատեսում է ընդլայնել նշված գործունեությունը` դառնալով կանաչ պարտատոմսերի թողարկման գծով տարածաշրջանի առաջատարը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ, Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТОПЛИВНОМУ КОМПРОМИССУ МЕЖДУ УКРАИНОЙ И АЗЕРБАЙДЖАНОМ ПРИШЕЛ КОНЕЦ?
      2024-03-29 10:17

      На фоне серьезного ценового давления на мировой рынок топлива и в условиях нового этапа обострения конфликта с Россией президент Украины Владимир Зеленский в начале нынешнего года довольно оптимистично объявил о том, что страна готова к решению вопросов с топливным снабжением. В этот же период киевскими СМИ было озвучено, что Азербайджан выразил готовность поддержать Украину поставками нефти. В интернете можно обнаружить высказывания украинского руководителя (на английском языке) после встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевым, которого Зеленский называет «хорошим другом Украины» и обещает народу, что, хотя в стране дефицит нефти, нефтепродуктов, но «отныне все будет хорошо».

    • САТИ СПИВАКОВА И МОСКОВСКИЙ ТЕАТР НАЦИЙ СКОРО В ЕРЕВАНЕ
      2024-03-26 17:14

      Красивым завершением Месяца Женщин станет первый приезд в Армению флагманского московского ТЕАТРА НАЦИЙ, который покажет ереванскому зрителю свой спектакль "КАНАРЕЙКА". В роли величайшей оперной дивы Марии Каллас выступает актриса, телеведущая, дочь знаменитого армянского скрипача Заре Саакянца и супруга великого скрипача и дирижера, маэстро Владимира СПИВАКОВА - Сати СПИВАКОВА.

    • Армен АЙВАЗЯН: «АРМЯНСКАЯ ИДЕНТИЧНОСТЬ НЕОТДЕЛИМА ОТ ИСТОРИЧЕСКОЙ АРМЕНИИ»
      2024-03-26 09:11

      «Пашинян на днях поручил членам «Гражданского договора» забыть «историческую Армению» и заложить именно это положение в основу своей «идеологической готовности», - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.                                                                     

    • "МЫ ОСУЖДАЕМ ПОДЛЫЙ АКТ ТЕРРОРИЗМА"
      2024-03-24 10:12

      Координационный совет Российско-Армянских организаций решительно осуждает подлый акт терроризма в «Крокус Сити Холл».






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ