Լավրովն ու Իրանի արտգործնախարարը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի և Ուկրաինայի շուրջ բանակցությունները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրականացման վերսկսման բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստի համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի և մի շարք արդիական տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 13:32
Народ скажет свое слово. Об этом заявил предстоятель Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян в беседе с журналистами, передает News.am.
-
2024-05-07 13:20
Торжественная церемония инаугурации президента России Владимира Путина началась в Кремле, передает Panorama.am.
-
2024-05-07 13:17
Народное шествие в Ереван – против отуречивания Армении. Об этом в беседе с журналистами заявил участвующий в шествии депутат Гарник Даниелян, передает News.am.
-
2024-05-07 12:42
"Посол США в Азербайджане Марк Либби посетил оккупированный Арцах со своей женой и опубликовал улыбающуюся и счастливую фотографию из города Шуши, лишенного армян, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Армен АЙВАЗЯН.