Последние новости

Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է շարունակելու միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Իրանական կողմն ԱՄՆ-ին կոչ Է անում վերադառնալու բանակցային գործընթացին միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը՝ ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լվրովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որոնք տեղի են ունեցել Թեհրանում:

«Մենք կշարունակենք հետևել դիվանագիտական մոտեցմանը, որովհետև այն ճիշտ Է,- ասել Է նա:- Մենք մեկ անգամ ևս ԱՄՆ-ին կոչ ենք անում դրսևորելու իրատեսական մոտեցում հանուն բանակցային գործընթացի արդյունավոր ավարտի»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ