Последние новости

«ՄՈՒՐԱՑԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԵՐՆԴԻ ԳԱՍՏՐՈՍԿՈՊԻԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կայացավ գաստրոսկոպիայի կաբինետի բացում:

Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության այս ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար: Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաև քիմիական նյութերի հետևանքով առաջացող կերակրափողի այրվածքների, և այլ դեպքերի հետազոտման համար:В университетской больнице «Мурацан» состоялось открытие кабинета гастроскопии

Գաստրոսկոպիկ համակարգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը: Օլիմպուս ֆիրմայի նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգի օգնությամբ տարեկան շուրջ 800 երեխա հնարավորություն կստանա պատշաճ հետազոտվելու և ստանալու ճշգրիտ ախտորոշում:

Նշենք, որ հիմնադրամի կողմից այս նվիրաբերությունը հնարավոր է դարձել իր մշտական գործընկեր ու այս նախագծի հիմնական աջակից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաև՝ «Արտ լանչ» ՍՊԸ-ի, gg-ի, «Գոյա» ՓԲԸ-ի աջակցության և հիմնադրամի սեփական միջոցների ներդրման շնորհիվ:

««Մուրացան» համալսարանական հիվանդանոցը տարեկան շուրջ 86 հազար դիմելիություն ունի և սպասարկում է բուժօգնության կարիք ունեցող մարզերի և մայրաքաղաքի երեխաներին: Սենյակի բացումը, սարքի նվիրաբերությունը հովանավորների կողմից, կարծում եմ, առանցքային նշանակություն ունի: Եվ այդ քանակության մեջ յուրաքանչյուր երեխայի առողջություն մեզ համար թանկ է և կարևոր: Պետք է լինեն այնպիսի սարքեր, որ թե՛ իրենց նորարությամբ, թե՛ հնարավորություններով կապահովեն, թույլ կտան երեխաներին ստանալ լավագույնը»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ առհասարակ մանուկների հետ կապված հարցերն ուշադրության առանցքում են, որովհետև այս ոլորտում կատարվող ներդրումները ամենաշնորհակալն են առողջապահական համակարգում և շնորհակալ է, որ բարերարները գնահատում և աջակցում են:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ խնդրի կարևորությունը և արդիականությունը հասկանալով և ամենօրյա համագործակցության մեջ գտնվելով հիվանդանոցի ղեկավարության հետ, որոշում կայացվեց աջակցել համալսարանական համալիրին՝ նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով համալրելու գործում:

«Գաստրոսկոպիայի կաբինետի բացումը, նոր սարքավորումները ոչ միայն կլավացնեն այս ոլորտի կարիք ունեցողների բուժօգնության որակը, այլև կխթանեն գաստրոէնտերոլոգիական ծառայությունների զարգացմանը»,- նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը` տեղեկացնելով, որ պլանավորվում է հիվանդանոցում զարագացնել բուժական էնդոսկոպիայի ոլորտը:

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն (պաշտոնական կայք՝ www.hfc.am) իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին, և այս մեկ տարվա ընթացքում աջակցել է շուրջ 1670 երեխայի, որից 14-ին ցուցաբերվել է զգալի աջակցություն՝ ընդհուպ մինչև 100 հազար դոլար: Հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 340 մլն դրամ:

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ