Ալպինիզմի ֆեդերացիա․ Հիսուսի արձանի տեղադրման պատճառով արշավականների հոսքը կնվազի
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան դեմ է Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրմանը, քանի որ դա կարող է հանգեցնել լեռնագնացների, արշավականների հոսքի նվազման։
Լեռնագնացները դժգոհ են նաև, որ արձանի տեղադրման մասին մամուլից են տեղեկացել, քանի որ հանրային քննարկում չի կազմակերպվել։
Հատիս լեռը ՀՀ կառավարության «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ ներառված է Երկրաբանական հուշարձանների ցանկում։
«Այն ամենահաճախ այցելվող լեռների եռյակում է, մեծ հետաքրքրություն է ներկայացնում լեռնային տուրիզմի տեսանկյունից։ Այժմ, առանց որևէ հանրային քննարկման, առանց գերատեսչական մարմինների մասնագիտական կարծիքի կամ եզրակացության, առանց լեռնագնացների, լեռնային համայնքի հետ քննարկման, գործողություններ են իրականացվում արձանի տեղադրման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիայում հասկանում են զբոսաշրջության տեսակետից նման արձանի կառուցման կարևորությունը, սակայն մյուս կողմից էլ արձանի տեղադրման պատճառով Հատիսը կկորցնի իր հետաքրքրությունը և նշանակությունը։ Ըստ նրանց` Հիսուսի արձանի տեղադրման համար պետք է այլ վայր ընտրել` բացառելով հատկապես լեռնագագաթները և այդ վայրի ընտրության քննարկումներին անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ։
«Հատիսի գագաթին արձանի տեղադրման օրինականության ստուգման առնչությամբ փաստաբանական հարցումներ են կատարվել, որոնց ստացման և բովանդակության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ»,– նշված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 06:26
Эта борьба не религиозная, а духовная. Об этом говорится в заявлении, распространенном заместителем председателя РПА Арменом Ашотяном, который сейчас находится в УИУ «Нубарашен», передает News.am.
-
2024-05-09 06:23
Позиции России в регионе очень сильно ослабли, но еще рано говорить о том, что она уходит. Происходящее должно стать сигналом для них, так как в случае потери Южного Кавказа они откроют ворота к своим же территориям. Об этом в гостях у NEWS.am на передаче «Фактор силы» заявил экс-глава МИД Армении Ара Айвазян.
-
2024-05-08 19:43
Посол США в Армении Кристина Квин встретилась с представителями парламентской оппозиции. Об этом сообщает пресс-служба посольства.
-
2024-05-08 19:41
Мы примем участие в общенациональном митинге, который состоится 9 мая на площади Республики в Ереване. Об этом говорится в сообщении, распространенном Союзом офицеров запаса Службы национальной безопасности Армении.