Последние новости

Իրանը «Բանակ-2022»-ին երեք անօդաչու է ցուցադրել

«Բանակ-2022» ֆորումին Իրանի տաղավարում այցելուներն ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են անօդաչուների, այդ թվում՝ հարվածային անօդաչուների նկատմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է տաղավարում երկրի ներկայացուցիչներից մեկը՝ Նայաֆի Փոուր Դավոոդը։

«Նրանք, ովքեր հետևում են լուրերին, լավ գիտեն, թե ինչի են ընդունակ մեր անօդաչուները, այդ թվում՝ դա վերաբերում է նաև Պարսից ծոցում տեղի ունեցածին։ Իրանական անօդաչուներ. բոլորն արդեն գիտեն, թե ինչի են դրանք ընդունակ։ Այսպիսով, այստեղ ամենից շատ ուշադրություն են դարձնում անօդաչուներին և կվադոկոպտերներին»,- ասել է Դավոոդը։

Նա նաև հավելել է, որ Իրանը ցուցահանդեսին նաև հրթիռներ, հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր է ներկայացնում։

Իրանը «Բանակ-2022»-ին իր տաղավարում երեք անօդաչու է ներկայացրել՝ Quadcopter, Mohajer 6 (թարգմանաբար «միգրանտ») և Karrar-3: Առաջինը կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական նպատակներով, օրինակ՝ հրդեհների մարման, այնպես էլ ռազմական նպատակներով և կարող է հարվածային արկեր կրել։

Երկրորդի քաշը 670 կիլոգրամ է (դասավորությունը ներկայացված է ֆորումին 1-ից 7 չափսերով), բեռնվող քաշը՝ մինչև 100 կիլոգրամ, այն աշխատում է 200 կիլոմետր հեռավորության վրա և մոտ 5 կիլոմետր բարձրության վրա, աշխատանքի տևողությունը՝ մինչև 12 ժամ։ Երրորդը կշռում է 510 կիլոգրամ, կարող է տանել մինչև 250 կիլոգրամ և բարձրանում է մինչև 9 կիլոմետր: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Իրանի տաղավարում, այն կարող է ե՛ւ որպես հարվածային դրոն, ե՛ւ որպես «կամիկաձե» օգտագործվել։

Ըստ իրանական կողմի՝ իրենց ազգային տաղավարն ամենամեծն է օցուցահանդեսում տարերկրյա պետությունների բոլոր ներկայացուցիչների շրջանում։ Մեկ օր առաջ այն բացվեց Իրանի գլխավոր շտաբի համակարգողի առաջին տեղակալի ներկայությամբ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ