Последние новости

Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյուն զոհերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով մահացած անմեղ զոհերի հոգիների համար։

 


Հայաստանի և Արցախի Հանրապետություններում օգոստոսի 17-ին և օգոստոսի 18-ին, հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ