Последние новости

«Հրապարակ». ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԸ ԼԾՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։ ՔՊ-ն առաջադրվել է բոլոր 18 համայնքներում։

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5 համայնքում, ՀՅԴ-ն՝ 4։ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը և «Միասնական համայնք» դաշինքը՝ 2 համայնքում։ Հայտեր կան ԼՀԿ, «Իմ հզոր համայնք», Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք», «Հանուն ժողովրդի», ՀԱԿ, «Համախմբում», «Միասնություն», «Ազգ-համայնք», «Նժդեհյան ցեղակրոն», «Կայունություն» «Հայկական երազանք», «Աշխատանք և արդարություն», «Զարգացող համայնք», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության», «Մեկ Հայաստան», «Վերելք», «Դեպի միասնություն», Ազատական, «Զորավոր համայնք», «Արժանապատիվ սերունդ» կուսակցություններից և դաշինքներից։

Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել մասնակցելուց: Նկատենք, որ ոչ բոլոր հայտերը կարող են գրանցվել, քանի որ իշխանական ապարատը լծվում է ընդդիմադիրներին խոչընդոտելու գործին, և սկսում են համոզել ավագանու թեկնածուներին` դիմում գրել, հրաժարվել մասնակցելուց, որ ցուցակներն անվավեր ճանաչվեն»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ