Последние новости

Հայկական կողմը Վարդենիսից չի կրակել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշենք` ադրբեջանցիները հաղորդագրություն էին տարածել, իբր հայկական կողմը Վարդենիսի դիրքերից կրակել է ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից վստահեցնում են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ-ի լիարժեք վերահսկողության ներքո:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկվա ընթացքում 2 անգամ էր նույն բնույթի ապատեղեկատվություն տարածել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ