Последние новости

Միշուստին․ Աննախադեպ պատժամիջոցները չեն խաթարել Ռուսաստանի ֆինանսական կայունությունը

Ռուսաստանիդեմ աննախադեպ պատժամիջոցները չկարողացան խաթարել նրա ֆինանսական կայունությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկովյան ֆինանսական համաժողովում։

«Մեր երկրի դեմ աննախադեպ պատժամիջոցներ են սահմանվել։ Բայց նախաձեռնողներն իրենց հիմնական նպատակին չեն հասել։ Չկարողացան խախտել մեր ֆինանսականկայունությունը», - ասել է նա։

Միշուստինի խոսքով՝ կառավարությանը Ռուսաստանի Բանկի հետ համատեղ հաջողվել է էապես հարթել ՌԴ քաղաքացիների ու բիզնեսի դեմ ոչ բարեկամական գործողությունների բացասական ազդեցությունը:

Նա նշել է, որիրականացվել են կապիտալի արտահոսքի զսպման, բանկերի և այլ պրոֆիլային կազմակերպությունների անխափան աշխատանքի ապահովման միջոցառումներ, ամրապնդվել է ռուբլու փոխարժեքը:

Միշուստինն ասել է, որ նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտները գրեթե կիսով չափ աճել են, ինչն այդ արտահանումը սահմանափակելու փորձերի սպասելի հետևանք էր:

Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա ներդրողների ու արժեթղթերի մուտքը Ռուսաստանի բորսային շուկա հեշտացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանն այսօր վերակազմավորումէ իր ֆինանսական ինքնիշխանությունը։ Դապահանջում է ստեղծել ճարտարապետություն, որը բացառում է երրորդ երկրների ազդեցությունը։

Միխայիլ Միշուստինն անդրադարձել է նաև միջազգային հաշվարկների բազմաբևեռ համակարգի ստեղծման հնարավորությանը: Դա, ըստ նրա, հնարավոր է դոլարի օգտագործումը կրճատելով։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ