Последние новости

Իսպանացի 40 բժիշկ բարեգործական վիրահատություններ կիրականացնեն արցախցիների համար

Իսպանացի առաջատար վիրաբույժների խումբն Արցախում կիականացնի բարեգործական վիրահատություններ: Ծրագիրն իրականացվում է Առողջապահության նախարարության, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի բարեկամներ բժշկական ասոցիացիա»-ի համագործակցությամբ: Այս մասին պատմում է արցախյան «Օր» լրատվականը:

Ինչպես պարզաբանում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը՝ սեպտեմբերի 19-23-ը Արցախ կժամանեն Իսպանիայի Մադրիդ, Վալենսիա, Սարագոսա, Իբիցա, Նավարա, Բիլբաո քաղաքներից առաջատար վիրաբույժների 40 հոգանոց բժշկական թիմ։ Բժիշկները կիրականացնեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար:

Ծրագիրը գործել է նաև մինչ այս, բայց առաջին անգամ է, որ բժշկական խումբն այսքան մեծ է: Ներկայացված ոլորտների ցանկը նույնպես մեծ է՝ անոթային, վերականգնողական, ինտերվենցիոն սրտաբանություն, մանկական, ընդհանուր, ուրոլոգիական և օդոնտոլոգիական վիրաբուժություն:

Տեղի բժիշկներն արդեն կապի մեջ են իսպանացի բժիշկների հետ: Հիվանդը նախ գրանցվում է տեղի բժիշկների մոտ, եթե նա կարծում է, որ հիվանդն ունի վիրահատության կարիք, ապա նա ներառվում է ծրագիր: Բոլոր անհրաժեշտ տվյալները Առողջապահության նախարարությունը զետեղել է պաշտոնական կայքում:

Armenia Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ