Последние новости

Այս պահին ՀՀ ՄԻՊ-ի տվյալներով 16 հայ զինծառայող գերության մեջ է

Այս պահին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տիրապետում է 16 զինծառայողի վերաբերյալ տվյալների, որ նրանք գերության մեջ են գտնվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

«Ամսի 13-ից սկսած տարբեր մարդիկ, ծնողներ մեզ դիմել են, որ տարբեր տեսանյութերով ճանաչել են իրենց հարազատներին: Բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել՝ հիմք ընդունելով նոր տեսանյութերը, նոր ապացույցները: Կարող են նաև այս թվերը նվազել, եթե օրինակ, ցավալիորեն, այդ անձինք հայտնվեն զոհված զինծառայողների ցանկերում, կամ մարմինները փոխանցվեն»,-ասաց նա:

Քրիստինե Գրիգորյանի խոսքով, որևէ մեկը չի կարող վստահություն կամ ենթադրություն ունենալ, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների կյանքը ու բավարարման պայմանները ապահովված են:

«Ցավալի է արձանագրել, որ այդ պետության նկատմամբ միջազգային իր պարտավորությունները հարգելու վերաբերյալ միջազգային ճնշումները բավարար չեն եել, որ ինքը չշարունակի նույնկերպ: Իհարկե, այդ արձագանքը բավարար չէ, բայց մենք չպետք է հոգնենք այդ ուղղությամբ աշխատելուց»,-ասաց նա:

ՄԻ պաշտպանը նաև հայտարարեց, որ իրենք չունեն Հաագայի դատարան դիմելու իրավասություն, նման իրավասություն ունենում են երկրների կառավարությունները. «Վերջին փաստական տվյալները ներկայացվել են նաև Հաագայի միջազգային դատարան: Մենք Հաագայում ունենք ընթացիկ գործ, որը քննվում է: Մենք նաև իրականացնում ենք ադրբեջանական սոցիալական հարթակների մշտադիտարկում»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ