Последние новости

Մակրոն․ Կովկասում կայուն խաղաղության համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել այսօր Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից և գրառում արել:

Նա մասնավորապես, նշել է. «Կովկասում կայուն խաղաղության համար.

Այս գիշեր Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:

Հիշեցնենք, որ նախօրեին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով քառակողմ հայտարարություն է հրապարակվել:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ