Последние новости

Փորձագետ․ Պատերազմի հետևանքով Հայաստանը ենթարկվել է արգելված զինամթերքով լայնածավալ աղտոտման

Ադրբեջանի կողմից սանձազերծված 2020 թվականի պատերազմի արդյունքում Հայաստանի տարածքը ենթարկվել է լայնածավալ աղտոտման ոչ միայն խորհրդային շրջանի ականներով, այլև արգելված և շատ վտանգավոր կասետային զինամթերքով։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդասիրական ականազերծման փորձագիտական ​​կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը։

Նա բացատրեց, որ նման տարածքների մասշտաբը բավականին մեծ է։

«Եթե մինչև 2020 թվականի պատերազմը կասետային զինամթերք հայտնաբերում էինք միայն ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձորում, ապա այսօր՝ սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից կասետային զինամթերքի կիրառումից հետո, պատկերը փոխվել է»,-հավելեց Մարտիրոսյանը։

Փորձագետն ասաց, որ 2013 թվականից մինչև 2020 թվականը մաքրվել է 25 մլն քմ տարածք։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ