Последние новости

Անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի ծնողներին հրավիրել են ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատրաստ է ընդունել անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի ծնողներին։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց զինծառայողի հայրը` Արամ Թորոսյանը։

«1 ամիս անց միամիտ զարթնել է, գնամ, տեսնեմ` զարթնել է, թե չէ։ Ասել է` երեք հոգու կընդունի»,– նշեց նա։

Սակայն դա չի նշանակում, որ ակցիան ավարտվում է։ Մարգարա գյուղի բնակիչները փակ կպահեն Մարգարա– Երևան ավտոճանապարհը, մինչև Վահեի ծնողները վերադառնան հանդիպումից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը և պահանջում են, որ իրենց երեխային գտնեն ու հետ բերեն։

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները մի քանի օր առաջ էլ պաշտպանության նախարարության առջև էին բողոքի ակցիա անում։ Սակայն այնտեղ չստանալով իրենց հարցերի պատասխանները` այսօր որոշել էին ճանապարհ փակել։

Հարազատները պնդում են, որ գիտեն Վահեի տեղը։ Նա սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության տակ է։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ