Последние новости

ՌԴ ՔԿ․ Ուկրաինայի հատուկ ծառայությունները կապ ունեն Ղրիմի կամրջի ահաբեկչության հետ

Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Ղրիմի կամրջի վրա ահաբեկչություն կազմակերպելու և ծրագրելու վարկածը հետաքննության ընթացքում հաստատվել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ հանցագործությանը մեղսակից են Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ։ «Նրանց թվում այն մարդիկ են, որոնք տարբեր ապրանքների տարանցիկ ուղի են ապահովել ՌԴ տարածք՝ պայթուցիկով բեռնատարի պետական սահմանով հետագա տեղափոխման նպատակով», - ասել է Բաստրիկինը`ավելացնելով, որ 12-ից 8–ն արդեն ձերբակալվել են:

Բացի այդ, ՌԴ ՔԿ ղեկավարը հայտնել է, որ ձերբակալվածների հետ արդեն քննչական գործողություններ են իրականացրել։

«Քրեական գործի շրջանակներում նշանակվել ու անցկացվում են տեխնիկական փորձաքննություններ՝ պայթուցիկի տեղադրման ու դրա գործողության մեջ դնելու մեխանիզմի հայտնաբերման վերաբերյալ», - ընդգծել է Բաստրիկինը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ